Երեւանի կամերային թատրոնի դերասանուհի, երգչուհի Անի Լուպեն սիրո մասին իր պատկերացումներով կիսվել է BRAVO.am-ի հետ՝ պատասխանելով մեր բլից հարցերին: Նա բացահայտել է, թե ինչը կարող է գրավել կամ վանել իրեն, եւ թե երբ կամուսնանա:
Սերը մարդկային կյանքի խորհուրդն է:
Կարելի է բազմաթիվ բնորոշումներ տալ սիրուն, բայց բառերով նկարագրել անհնար է:
Այո, բոլոր «հայացքներից» էլ սեր կա:):
Սիրահարվածները նման են թռչունների:
Իմ սերը եղանակ չի ճանաչում:
Անի Լուպեն
Տղամարդու արտաքինում առաջին հերթին ինձ կարող են գրավել մատները:
Վանել` թափթփվածությունը:
Տղամարդը պետք է լինի, ամենակարեւորը, ազնիվ, բարի եւ գնահատող:
Առհասարակ, ցանկացած բան առանց սիրո տգեղ է, կյանքն առավել եւս:
Երբ սիրում ես` կաս:
Հանուն սիրո պատրաստ եմ բացառապես ամեն ինչի:
Իմ ապագա ամուսինը պետք է հրաշագործ լինի:):
Սիրած էակի կողքին արթնանալը գեղեցիկն է իր ամբողջ հմայքով:
Ինչ գույն ունի սերը… Բոլոր գույներն առանձին-առանձին, նաեւ բոլոր գույներն իրար խառնած:
Անի Լուպեն
Մինչ ամուսնանալը պետք է հնարավորինս լավ ճանաչել կողքինին:
Իմ առաջին համբույրը նման էր խոսող լռության:
Շուտ ամուսնանալ՝ նշանակում է քիչ սիրել:
Առաջին ժամադրությունը պետք է լինի տպավորիչ եւ անմոռանալի:
Երբ սիրում ես` սիրում ես, առանց «պետք է»-ի:
Տղաներին դուր է գալիս իմ հազվագյուտ տեսակը:):
Կամուսնանամ միմիայն մեծ սիրո եւ հարգանքի առկայության դեպքում:
Չեմ սիրում տղաների, ովքեր… Սեռային պատկանելիությունը կապ չունի, ինքնասիրահարված մարդկանց տանել չեմ կարողանում:
Բլից հարցերը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անի Լուպեն
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: