×


Անի Լուպեն` սեքսուալ ֆոտոշարքի եւ լինզաների պատճառով աչքերը վնասելու մասին

Անի Լուպեն առաջին անգամ ներկայանում է Արվին Քոչարյանի ֆոտոօբյեկտիվից։ Կամերային թատրոնի դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իր կերպարներն ընտրել է լուսանկարիչը, սանրվածքն ու դիմահարդարումն արել է Թեհմինե Մկրտումյանը.«Այս ոճում երբեւէ չէի նկարվել։ Ինձ համար կարեւոր էր տրամադրությունը, իսկ հագուստն էական չէր, քանի որ ունեցել եմ համարձակ ու բաց ֆոտոսեսիաներ։ Թե որքանով է սեքսուալ ստացվել, չեմ կարող ասել. սեքսուալ կարելի է լինել ամբողջովին փակ զգեստով, այն մարդու միջից է գալիս»։

Անի Լուպեն


Պարզվում է` լուսանկարահանման օրը դերասանուհին տեսողության հետ խնդիրներ է ունեցել: Նա հատուկ ֆոտոշարքի համար գնել է կանաչ երանգի լինզաներ, որոնք ժամկետանց են եղել.«Զգացի, որ աչքերս կուրանում են, մի քիչ նկարվելուց հետո ոչինչ չէի տեսնում, հետո պարզեցի, որ հին լինելու պատճառով լինզաներն աչքերս լրջորեն վնասել են։ Ակնաբույժը դեղեր նշանակեց, բարեբախտաբար, հիմա լավ եմ։ Ես հաճախ եմ լինզաներ կրել, բայց նման խնդիր չեմ ունեցել, ուզում եմ զգուշացնել, որ մարդիկ գնելիս անպայման ստուգեն ժամկետները»։

Անի Լուպեն


Անի Լուպեն խոստովանել է, որ լուսանկարվելու մեծ սիրահար է.«Ընկերներս ասում են, որ հիվանդագին երեւույթ է, սարսափելի շատ եմ նկարվում, եւ կապ չունի` դիմահարդարված եմ, թե ոչ, անկախ հագուկապից` սիրում եմ լուսանկարվել։ Օրվա ցանկացած ժամի նկարվելիս տրամադրությունս միանգամից բարձրանում է։ Շատ ինքնանկարներ անելուց արդեն հոգնել եմ, այլեւս չեմ սիրում սելֆիները, ուղղակի ինձ նկարող չի մնացել, ընկերներս արդեն հրաժարվում են` իմանալով, որ իրենց չարչարելու եմ։ Անգամ ճամփորդելիս սիրում եմ այնպիսի մարդկանց հետ լինել, որ համբերատար ինձ կլուսանկարեն:)»։

Նա օգոստոսին նախատեսում է մեկնել ծովափնյա հանգստի, իսկ մինչ այդ «Կամարադաս» խմբի կազմում ելույթ կունենա ակումբներում.«Լատինոամերիկյան ոճով երգեր ենք կատարում, երաժիշտներով ընկերներ ենք, մեր ելույթներից հաճույք ենք ստանում։ Թատրոնում էլ նոր խաղաշրջանում կունենամ նոր դերեր»:

BRAVO.am
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին