×


Անի Քրիստի.“Ցավոք, չեմ հասցնի…”

Այս ձմռան եւ գարնան ամիսներն Անի Քրիստիի համար բուռն աշխատանքային էին` տեսահոլովակների նկարահանումներ, մենահամերգ, իսկ ամռանը երգչուհին վայելել է արժանի հանգիստը: Նա BRAVO.am-ին հայտնել է, թե արձակուրդի ընթացքում Բրյուսելից ժամանած բարեկամուհու հետ հիանալի ժամանակ է անցկացրել հենց Լոս Անջելեսում` նրա հետ այցելելով տեսարժան վայրեր: 

Անի Քրիստին` բարեկամուհու հետ


Երգչուհին մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, թե, նախատեսում է աշնանը անակնկալ մատուցել երեւանաբնակ երկրպագուներին` ելույթ ունենալով հայրենիքում, բայց համերգը կհետաձգվի.“Ցավոք, չեմ հասցնի: Ավելի ճիշտ կլինի այն կազմակերպել գարնանը: Շուտով նոր երգեր կներկայացնեմ, նաեւ զուգերգ կա, բայց այդ մասին կպատմեմ ավելի ուշ”: 

Անի Քրիստին


Անդրադառնալով անձնական կյանքում տիրող իրավիճակին` Անի Քրիստին հետեւյալն է ասել.“Ամենակարեւորը, պետք է ապրես քեզ համար: Ինձ միշտ սիրված եւ գնահատված եմ զգում. կյանքում դա է կարեւորը”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անի Քրիստիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW