×


Անի Քրիստին

Անի Քրիստիի նոր ֆոտոշարքն ու Երեւան գալու առիթը

Վերջին անգամ 2014-ին պրոֆեսիոնալ ֆոտոշարք իրականացրած երգչուհի Անի Քրիստին նոր լուսանկարներ ունի: Գլենդելում բնակվող երգչուհին BRAVO.am-ին ասել է` ինչպես նոր երգերը, այնպես էլ ֆոտոշարքերն, իր դեպքում արվում են ըստ տրամադրության.«Փորձելու եմ առաջիկայում լրացնել այս տարիների բացը:): Այժմ այս երեք կերպարով եմ հանդես եկել, բայց այլ շատ հետաքրքիր գաղափարներ էլ կան, որոնք աստիճանաբար կյանքի կկոչվեն»:

Անի Քրիստին


Սա Անիի եւ լուսանկարիչ Սեդա Ստեփանյանի առաջին համագործակցությունն է.«Շատ էի հավանում նրա աշխատանքները, եւ երբ առաջարկեց լուսանկարել, սիրով համաձայնեցի: Մեր առաջին, բայց կարծում եմ՝ ոչ վերջին համագործակցությունն է: Դիմահարդարումն արել է դերասանուհի Արմինե Սուքիասյանը: Ընդհանուր ոճով՝ զգեստների ընտրություն, վարսահարդարում, ինքս են զբաղվել: Վստահում եմ փորձառուներին, բայց այս անգամ ուզում էի անել իմ սրտից բխածը»,-պատմել է նա:

Երգչուհու առաջին ֆոտոշարքն իրականացվել է 14 տարեկանում.««Կռունկ» երգի փառատոնին էի մասնակցում, երբ օպերատորներից մեկը՝ Արթուր Ղարայանը, ցանկություն հայտնեց ինձ լուսանկարել: Հիշում եմ՝ շատ ոգեւորված էի»:

Անի Քրիստին


Առաջիկայում Անին կայցելի Հայաստան` նկարահանելու իր նոր տեսահոլովակն ու մասնակցելու երգահան Արամ Ավագյանի հեղինակային երեկոյին.«Նոր երգիս երաժշտության հեղինակն Արամ Ավագյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Այս ստեղծագործության շրջանակում առաջին անգամ համագործակցել եմ դուդուկահար եղբայրներ Գաբրիել եւ Վարդան Շահինյանների հետ: Հոլովակի ռեժիսորը կլինի Արթուր Մանուկյանը»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սեդա Սերոբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW