×


Անի Երանյանի տարբերվող նոր ֆոտոշարքը

BRAVO.am-ն առաջինն է պատմել, թե որն է դերասանուհի Անի Երանյանի` «Ֆուլ հաուս 2» հումորային նախագծում չնկարահանվելու պատճառը: Զրույցի ընթացքում պարզեցինք, որ Անին իր պորտֆոլիոն հարստացրել է գեղեցիկ նոր լուսանկարներով, որոնք էլ այսօր ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Անի Երանյան


Մոսկվայում վերջերս իրականացված լուսանկարահանմանը, ինչպես նշել է Անին, հաճույքով է մասնակցել.«Վաղուց նոր ֆոտոշարք չէի արել, բացի այդ, շատ եմ սիրում նկարահանման ընթացքը: Դիզայներ Սյուզաննա Մարգարյանի հետ, ով առավել հայտնի է SuMara անունով, որոշեցինք ոճը. զգեստները նրա նոր հավաքածուից են: Լուսանկարիչը տաղանդավոր Գոհար Մուրադյանն է, եւ, իհարկե, իմ անփոխարինելի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանի գլխավորությամբ իրականացրինք նոր ֆոտոշարքը»:

Անի Երանյան


Դերասանուհին հույս է հայտնել, որ երկրպագուները կհավանեն իր նոր լուսանկարները.«Կարծում եմ` նախորդներից տարբերվող շարք ենք ստացել»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոհար Մուրադյանի
Հագուստը` Սյուզաննա Մարգարյանի /SuMara/
Դիմահարդարումը` Միքայել Հարությունյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին