BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ այսօր լույս աշխարհ է եկել Անի Խաչիկյանի եւ Հայկ Բարսեղյանի առաջնեկը: Դերասանուհին տղա է ունեցել: Փոքրիկը մեկ ամիս շուտ է ծնվել:
Երջանիկ ծնողներն իրենց որդուն անվանակոչել են Տեսլա:
«Ու ամեն ինչ գլխի վրա շուռ ա գալիս, դու չէ, դու նույնն ես, աշխարհն ա դառնում ուրիշ, ուրիշ տեղում ու այլ արժեքներով, ուրիշի մեջ ա տեղավորվում ու էդ ուրիշը էնքա՜ն հարազատ ա, միակ հարազատը... մաքուր… անբիծ... »,-երեխայի ծննդից ժամեր անց ֆեյսբուքյան իր էջում գրել է Անին:
«Տեսլան աչքերը բացեց, գույնը պարզ չէ, զարմացած աջ ու ձախ կնայեր, երեւի կմտածեր` էս են կինոն էր, որը ինչքան վախտ է երազիս կտենիմ։)»` սա էլ Հայկի գրառումն է:
Հայկի հայրը` Լեւոն Բարսեղյանը, նույնպես կիսվել է բարի լուրով.
«-Թոռիս անունը Տեսլա կդնեք:
-…իյա իրո՞ք…
- Օր տնից ելնիմ, մայլի ժողովուրդն ըսե՝ Տեսլայի պապն եկավ։)))
Մերս ասում էր՝ ձեր սորտից մենակ տղա կծնվի։ Միակ բացառությունը ախպորս աղջիկն է։):
Հեղափոխության ձագերն սկսեցին աշխարհ գալ։ Երկրորդ թոռս շտապեց։):
Թող էս ուրախությունը բոլորիդ տանը լինի»:
BRAVO.am-ը շնորհավորում է երիտասարդ ծնողներին` փոքրիկ Տեսլային եւ բոլոր բալիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարը` Անի Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: