Հեռուստատեսային մի շարք նախագծերի դերասանուհի, մոդել Աննա Բաբայանի եւ Անտոնիո Մենենդեզի դստեր`Էջմիածնում տեղի ունեցած մկրտության մասին արդեն պատմել ենք: Հայ-իսպանական նորաստեղծ ընտանիքը Հայաստանում 3-շաբաթյա հանգիստ է վայելել, որի ընթացքում փոքրիկ Մարինան նաեւ լուսանկարահանման է մասնակցել:
Աննա Բաբայանն՝ ամուսնու եւ դստեր հետ
«Մարինան չի դժգոհում լուսանկարվելիս, ավելին`սիրում է»,-BRAVO.am-ին ասել է Աննան ու հավելել, որ ֆոտոշարքի աքսեսուարները տրամադրել է լուսանկարիչը, եւ միայն սպիտակ ու վարդագույն զգեստներն է ինքը նախօրոք պատրաստել:
Աննա Բաբայանի դուստրը՝ Մարինան
Պարզվում է՝ նկարահանման ընթացքում փոքրիկը քնել է, եւ մի քանի լուսանկար քնած վիճակում են արել: Դե, իսկ շրջապատող ծաղիկները չէին կարող աննկատ մնալ Մարինայի ուշադրությունից: Մայրիկի խոսքով՝ աղջնակն անընդհատ քաշքշել եւ փորձել է պոկել դրանք:):
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Անիտա Մատինյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: