×


Աննա Գեւորգյանի դուստրը կծնվի Միացյալ Նահանգներում

Աննա Գեւորգյանի եւ Վլադ Աբովյանի ամուսնության մասին պատմել ենք: Նաեւ տեղեկացրել էինք, որ հաղորդավարուհին սպասում է իր առաջնեկին:): Այսօր արդեն BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ ամուսնական զույգը Միացյալ Նահանգներում է, որտեղ էլ կծնվի նրանց դուստրը:

Վլադ Աբովյանը եւ Աննա Գեւորգյանը


Պարզվում է` միասին արտերկիր մեկնելու որոշումն Աննայի ամուսինը կայացրել է դեռեւս այն ժամանակ, երբ հանդիպում էին: Հղիության մի քանի ամիսն այստեղ առանց սիրելիի անցկացնելուց հետո միայն նա համարձակություն է գտել իր կարգավիճակում ինքնաթիռ նստել:).“Դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ կմնանք այստեղ: Մեզ համար հիմա առաջնային հարց է Վլադի ուսումը շարունակելը` հետագայում ավելի լուրջ գործունեություն ծավալելու համար”:

Հաղորդավարուհին այժմ հղիության վերջին ամսում է. յուրաքանչյուր օր ու վայրկյան սպասում է բալիկի լույս աշխարհ գալուն.“Ինձ համար մի փոքր դժվարացել են կենցաղային ամենօրյա գործերը, բայց փոքրիկս իրեն այստեղ շատ լավ է զգում:)”,-նշել է նա:

Վլադ Աբովյանը եւ Աննա Գեւորգյանը


Ամուսինների ամենօրյա քննարկման հարց է երեխայի անունը. օտարը չեն նախընտրում, բայց եւ կողմնակից են ինքնատիպին.“Մեզ համար սա օրակարգային հարց է դարձել: Չենք կողմնորոշվում: Վերջին օրերին Վլադը Լեա տարբերակն է նշում, ես էլ մտածում եմ ամուսնուս պատվին անվանակոչել Վլադա:)”:

Վլադ Աբովյանը եւ Աննա Գեւորգյանը Միացյալ Նահանգներում


Մինչ զույգը կկողմնորոշվի դստեր անվան հարցում, թարմացվում եւ համալրվում է նրա զգեստապահարանը.“Երեխայիս համար շատ շորիկներ էի գնել դեռ մինչեւ մեկնելս, բայց ինձ հետ բերել չկարողացա: Հիմա պարբերաբար հագուստ եւ անհրաժեշտ պարագաներ ենք գնում. գերագույն հաճույք է”:

BRAVO.am-ը Աննա Գեւորգյանին հաջող եւ թեթեւ ծննդաբերություն է մաղթում, իսկ ընթերցողներին խոստանում հայտնել բարի լուրը:):

Տեքստը` Աշխեն Դաշյանի
Լուսանկարները` Աննա Գեւորգյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW