Աննա Գրիգորյանը, ինչպես հայտնի է, չի նկարահանվում «Դոմնիո» սիթքոմի նոր եթերաշրջանում: Մոդել-դերասանուհին այս թեմայով գրառում էր կատարել դեռ մարտին, այսօր եւս «ֆեյսբուքյան» իր էջում անդրադարձել է խնդրին:
«Դոմինո» սիթքոմի նախորդ եթերաշրջանի նկարահանումներին
«Կներեք, որ միայն հիմա եմ անդրադառնում «Դոմնիո» սիթքոմից ու «Արմենիա» հեռուստաընկերությունից իմ հեռանալուն, բայց առաջ պարզապես ի վիճակի չէի դա անել: Հիմա, երբ ներաշխարհս հանդարտվել է, ու իրավիճակին ավելի սթափ եմ նայում, հասկանում եմ, որ նախագծից դուրս մնալն ամբողջությամբ իմ մեղքն էր, որովհետեւ անձնական խնդիրների ու հուզական ապրումների պատճառով հաճախ խնդիրներ էի առաջացնում նկարահանող անձնակազմի համար, ինչը վնասում էր ամբողջ թիմին»,-գրել է նա:
Աննա Գրիգորյանը
Աննան հավելել է, որ վերոնշյալն ասել է նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը. «Ներողություն եմ խնդրել ու շնորհակալ եմ, որ նրանք ինձ ընդառաջ գնացին, մտան դրությանս մեջ եւ ընդունեցին ներողությունս: Թե ինչ կլինի առաջիկայում, չգիտեմ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ հարթվեց»:
BRAVO.am
Լուսանկարները` Աննա Գրիգորյանի «ֆեյսբուքյան» էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: