Աննա Գրիգորյանի կյանքում աշխատանքային բուռն շրջան է. մոդել-հաղորդավարուհին այժմ նկարահանվում է “Դոմինո” սիթքոմում, շուտով մեծ էկրան կբարձրանա նրա մասնակցությամբ “Որոգայթ” գեղարվեստական ֆիլմը, նա զբաղված է նաեւ այլ նկարահանումներով:
Աննա Գրիգորյանը
Աննան վերջերս հայտնվել է “Էլ սթայլ” ամսագրի շապիկին, իսկ լուսանկարների հեղինակը Արվին Քոչարյանն է: Մոդելն ու լուսանկարիչը համագործակցել են երեք անգամ, սա նրանց համատեղ երկրորդ աշխատանքն է: Լուսանկարներն արվել են Արվինի ստուդիայում, մինիմալիստական ոճի ֆոտոշարքում Աննան առաջին հայացքից մերկ է, բայց ինչպես հայտնել է BRAVO.am-ին, դա ընդամենը տեսողական խաբկանք առաջացնող հնարք է:
Արվին Քոչարյանն էլ պատմել է, որ սիրում է Աննա Գրիգորյանին լուսանկարել, քանի որ մոդելը կարողանում է արագ կերպարանափոխվել. “Նա միանգամից հասկանում է, թե ինչ է պետք անել ֆոտոխցիկի առջեւ ու առանց բացատրելու տարբեր դիրքեր է ընդունում: Առաջին անգամ նրան լուսանկարել եմ հունվարին՝ երկար վարսերով, այնուհետեւ մազերը կարճ կտրելուց հետո առաջարկեցի այս ֆոտոշարքն անել, որովհետեւ նոր սանրվածքով խորհրդավոր էր երեւում: Իսկ երրորդ անգամ լուսանկարել եմ իմ՝ «Միստիկուս» ցուցահանդեսի համար՝ Արամ Նիկոլյանի հեղինակած փետուրներով հագուստով”:
Աննա Գրիգորյանը
Լուսանկարիչը գրեթե միշտ նախընտրում է ստուդիայում աշխատել, ինչպես նշել է՝ պատճառը ժամանակի սղությունն է.“Քանի որ դրսի նկարահանումներին պետք է երկար նախապատրաստվել ու տեխնիկական հարցերը լուծել, գրաֆիկս թույլ չի տալիս, բայց առաջիկայում պլանավորում եմ Երեւանից դուրս նկարահանումներ անել: Լուսանկարի հաջողված լինելը կախված է լուսանկարչի մոտեցումից, եթե լուսանկարում ես մոդելի, կարեւորը մարդկային գործոնն է, պետք է այնպես շփվել, որ լուսանկարվողն իր լավագույն վայրկյաններն ապրի ֆոտոխցիկի առջեւ”:
BRAVO.am
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: