×


Աննա Գրիգորյանն այսօր նշում է 22-ամյակը :)

Աննա Գրիգորյանն այսօր` հոկեմբերի 27-ին, նշում է 22-ամյակը: 21-րդ տարեդարձին հաղորդավարուհի-մոդելն իր կյանքում առաջին անգամ հարսանեկան արարողություն վարեց, այս տարի եւս աշխատանքային մթնոլորտում է անցկացնում օրը: Նա այժմ պրակտիկա է անցնում Երեւանի խանութ-սրահներից մեկում, որտեղ էլ գործընկերներն անակնկալ են մատուցել.“Ինձ համար տորթ են բերել… Շատ հաճելի էր:): Դեռ սովորում եմ, նպատակ ունեմ գիտելիքներս խորացնել մարքեթինգի ոլորտում”:

Աննա Գրիգորյանը


Հոբելյարն առաջին շնորհավորանքները ստացել է կեսգիշերին` փոքր եղբոր եւ մայրիկի կողմից.“Օրվա ընթացքում ընկերներս, բարեկամներս, ինչպես նաեւ ծանոթ ու անծանոթ բազմաթիվ մարդիկ բարեմաղթանքներ են հղել: Շնորհակալ եմ, որ ուշադիր են եւ հետեւում են իմ գործունեությանը”:

Աննան կարեւորում է ներքին ներդաշնակությունը, քան ծննդյան օրը բուռն նշելը, թեեւ շնորհավորանքներից ու մարդկանց ուշադրությունից ակամա իրեն յուրահատուկ ու գնահատված է զգում.“Կարծում եմ` ծննդյան օրը չէ, որ պետք է հետաքրքիր դարձնի կյանքդ: Կարեւոր է, որ յուրաքանչյուր օրդ անցնի հագեցած ու դրական էմոցիաներով լի: Երեւի թե այժմյան հոգեվիճակիս հետ է կապված, միգուցե գա տարիք, որ ցանկանամ մեծ խնջույք անել, բայց դեռ չեմ ուզում”:

Աննա Գրիգորյանն աշխատավայրում նշել է 22-ամյակը


Հաղորդավարուհին BRAVO.am-ին անկեղծորեն ասել է, որ իր համար իդեալական կլինի այն տարեդարձը, որը կնշի սիրելի տղամարդու, երեխաների եւ ընտանիքի անդամների հետ.“Չգիտեմ` այս ցանկությունս կիրականանա հաջորդ, թե հինգ տարի հետո:)”:

Աննա Գրիգորյանը ներքուստ տխրում է մեկ տարով էլ մեծանալու համար.“Կարծում եմ` դա ոչ ոքի ուրախություն չի պարգեւում, բայց տարիքիդ մեջ էլ պետք է փորձես լավը գտնել: Արդեն 17 տարեկան աղջիկ չեմ, որը շատ բաներ չի հասկանում, այլ 22 տարեկան եմ, խորհում եմ կյանքի ավելի լուրջ կողմերի մասին եւ կարող եմ լուրջ քայլեր անել ու որոշումներ ընդունել”:

BRAVO.am-ը շնորհավորում է Աննա Գրիգորյանին` մաղթելով իդեալական տարեդարձի իրականացում:):

BRAVO.am
Լուսանկարները` Աննա Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW