×


Աննա Գրիգորյանն` իր և Սոս Ջանիբեկյանի հարսանեկան լուսանկարների մասին

Վերջին օրերին համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ դերասան Սոս Ջանիբեկյանը փեսայի կերպարում է, իսկ հաղորդավարուհի, մոդել Աննա Գրիգորյանը` հարսի: Զույգի լուսանկարները ասեկոսեների ալիք են բարձրացրել. ըստ երկրպագուների` նրանք գաղտնի ամուսնացել են:):

Աննա Գրիգորյանը եւ Սոս Ջանիբեկյանը


BRAVO.am-ը ճշտելու համար, թե ինչ առիթով են արվել այդ լուսանկարները, զրուցել է Աննայի հետ, որը, սակայն, հայտնել է, թե այս շրջանում որեւէ տեղեկատվություն տալու իրավունք չունի:

Մեզ հետ զրույցում մոդելը նշել է, որ ինքն ու Սոսը լավ ընկերներ են եւ ոչ ավելին:

Սոս Ջանիբեկյանը եւ Աննա Գրիգորյանը


Ըստ մեր տեղեկությունների` Սոս Ջանիբեկյանի եւ Աննա Գրիգորյանի հարսանեկան լուսանկարները կադրեր են գեղարվեստական նոր ֆիլմից:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW