Աննա Դովլաթյանի երկրպագուներին նոր անակնկալ է սպասվում: Երգչուհին տեւական դադարից հետո զուգերգ կներկայացնի, այս անգամ սիրելիի՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ: Տեսահոլովակի նկարահանումները երեկ էին, իսկ հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:
Աննա Դովլաթյանը՝ նոր տեսահոլովակի նկարահանումներին
«Մեկ վայրկյան»` այսպես է կոչվում նրանց առաջին զուգերգը: Երաժշտության հեղինակն Աննան է, գործիքավորումը կատարել են Կարեն Զաքարյանը եւ Տիգրան Ավետիսյանը, խոսքերը Վարդան Սմբատյանինն են: Տեսահոլովակի ռեժիսորը Արսեն Երեմյանն է, իսկ օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը:
«Մեկ վայրկյան» զուգերգի տեսահոլովակի նկարահանումներին
«Զուգերգով հանդես գալու ցանկություն վաղուց ունեի: Գիտեի՝ Դավիթը կարողանում է երգել: Մտածեցի` հետաքրքիր կարող է լինել, չնայած՝ նա փոքր-ինչ անհարմար էր զգում, ասում էր՝ բավականին լավ տվյալներ չունի երգի համար»,-մեզ հետ զրույցում պատմել է երգչուհին:
Աննա Դովլաթյանը
Աննան դեռ չի պատկերացնում` ինչպիսին կլինեն արձագանքները: Կարծում է՝ երգի թեման կարող է շատերին հոգեհարազատ լինել, իսկ պրեմիերան նախատեսում են դեկտեմբերի կեսին:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: