×


Աննա Խանչալյանին ներկել են ուլտրաներկերով :)

Երեւանյան բացօթյա լողավազաններից մեկի տարածքում երեկ երիտասարդները մասնակցել են “FlashLight” փարթիի` իրենց մարմնի տարբեր հատվածներում նկարելով գունեղ պատկերներ ու նախշեր, որոնք ֆոսֆորային լույսերի ներքո առավել տեսանելի էին:

Աննա Խանչալյանը մասնակցել է “FlashLight” փարթիին


Երեկույթի հյուրը “Հայաստանի ձայնը” երկրորդ եթերաշրջանի հաղթող Աննա Խանչալյանն էր, ով ներկաների համար կատարել է Ռիհաննայի երգացանկի երգերից, նաեւ համաձայնել է, որ իր ձեռքերին ու ոտքերին էլ նկարեն:).“Քանի որ ընկերներս են կազմակերպել, հաճույքով եմ մասնակցում, երգում եւ լավ ժամանակ անցկացնում”, - նշել է երգչուհին եւ պատմել, որ ամռանը Երեւանում չի լինելու.“Ուսման եւ աշխատանքի նոր պլաններ ունեմ, դեռ հանգստանալու ժամանակ չկա”:

“FlashLight” փարթիի մասնակիցները


Միջոցառման հյուրերը պարել են դիջեյ Karo Pillz-ի հնչեցրած էլեկտրոնային ռիթմերի ներքո, նաեւ տոմսերի վրա նշված համարներով մասնակցել են խաղարկության եւ ստացել մրցանակներ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW