×


Աննա Դավթյանը

Աննա Դավթյան.«Դա ինձ համար անտանելի եւ անընդունելի է»

Մոսկվաբնակ դերասանուհի Աննա Դավթյանը նոր ֆոտոշարք ունի, որն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Ինչպես նշել է մեզ հետ զրույցում, այս շարքի մտահղացումն ու իրականացումը ինքնաբուխ է ստացվել:

«Ֆոտոշարքն անվանել ենք  «Գարուն ա, ձյուն ա արել»: Այս դեպքում այն ուղիղ իմաստով է: Ապրիլ ամիսն է, իսկ մեզ մոտ դեռ ձյուն է: Ձմեռը երակարեց այս տարի: Անհամբեր սպասում ենք գարնան ծաղկունքին»,- նշել է Աննան եւ հավելել, որ նկարահումներն իրականացվել են ջերմ ու ընկերական մթնոլորտում: Կարծում է`գեղեցիկ ու դրական կադրեր են ստացվել:

Աննա Դավթյանը


Խոսելով աշխատանքից` դերասանուհին նշել է, որ այս շրջանում զբաղված է ռուսաստանաբնակ հայ երիտասարդներին արվեստին եւ մշակույթին ավելի մոտեցնելով: Փորձում է սեր արթնացնել դեպի արվեստը, թատրոնը եւ, իհարկե, հայրենասիրություն սերմանել.

«Երբ սկսում ես դրսում ապրել, առնչվում ես այնպիսի խնդրի հետ, ինչպիսին է` ընտանիքներում մայրենի լեզվի անտեսումը, ինչն ինձ համար անտանելի եւ անընդունելի է: Փորձեմ քառատողով ներկայացնել`

Կրթեք ձեր մանուկներին Հայ,    
Աշխարհում ուր էլ որ լինեք…
Թող միշտ սիրեն լեզուն մեր Մայր,
Մեր գիրն ու գիրքը պահպանեք»:

Աննա Դավթյանը


Պոետիկ տրամադրությամբ դերասանուհին չափածո ստեղծագործությամբ էլ եզրափակել է զրույցն ու շնորհավորել է բոլոր հայ այրերին`մայրության տոնի առիվ.

Փառքի ուղին անցար փառքով
Ու զավակներ ծնեցիր,
Հույսով, սիրով ու հավատով նրանց հոգին սնեցիր.
Թե՛ որպես մայր, թե՛ որպես մարդ միայն պատիվ գնեցիր,
Այս աշխարհին դու պիտանի ու լավ սերունդ տվեցիր:
Ամենաթանկն ու բարդն այս կյանքում
մայր լինելն է հավիտյան…
Հայոց ազգին մայրն է պահել նվիրումով անսահման:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիլիթ Շախպազյանի (Shaxpazzi)
Դիմահարդարում եւ վարսահարդարում`Գայանե Սեդրակյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին