×


Աննա Մանուչարյանը՝ սերիալի նկարահանումներին

Աննա Մանուչարյան.«Փորձում է ամուսնուն իր կողքին պահել»

«Փրկեք մեր հոգիները» միստիկ տարրերով հայկական նոր սերիալում խաղում է նաեւ Աննա Մանուչարյանը: Սակայն սա միակ հեռուստանովելը չէ, որում իր մասնակցությունն ունի դերասանուհին: Աշխատանքային նորությունների մասին Աննան պատմել է BRAVO.am-ին:

«Այնպես ստացվեց, որ միաժամանակ նկարահանվեցի երկու նախագծում, ինչը փոքր-ինչ դժվար էր, քանի որ ազատ օր գրեթե չունեի: Իրարից շատ տարբեր սերիալներ են: Առաջինը` «Փրկեք մեր հոգիները», արդեն մի քանի օր է` եթերում է: Մարմնավորում եմ Սոֆիին: Ընթացքում բացահայտվում է, որ նա բացասական կերպար է, թեեւ այն պայմաններում, որտեղ մենք ապրում ենք, դժվար է պահպանել դրական կերպարը»,-ասել է նա եւ նշել, որ ռեժիսորը Հարութ Շատյանն է, նկարահանումներն արդեն ավարտված են:

«Փրկեք մեր հոգիները» սերիալի նկարահանումներին


Նա խոստովանել է, որ հետաքրքիր էր Սոֆիի կերպարը մարմնավորելը. «Որպես դերասանուհի՝ կարեւորում եմ տարբերվող դերեր խաղալը: Սա երեւի թե իմ առաջին բացասական կերպարն է»:

Աննան նշել է, որ անտառում տեղի ունեցած նկարահանումները բավականին դժվար են անցել.«Բնականաբար, հեշտ չէր բացօթյա նկարահանումներ ունենալը: Հաճախ այնքան ցուրտ էր լինում, որ դժվար էր կենտրոնանալը, բայց քանի որ գիտեինք, թե ինչ արդյունք ենք ստանալու, կարողանում էինք տրամադրվել եւ հաճույքով հաղթահարել դժվարությունը: Սա իմ առաջին համագործակցությունն էր այս թիմի հետ, հուսամ՝ վերջինը չի լինի»:

Աննա Մանուչարյանը՝ սերիալի նկարահանումներին


Երկրորդ նախագիծը, որում նա դեռ շարունակում է նկարահանվել, կոչվում է «Ավազե դղյակ», ռեժիսորը Վահե Յանն է: «Նա այն ռեժիսորներից է, ով դերասանի հետ շատ մանրակրկիտ է աշխատում, ինչը քիչ է հանդիպում մեր սերիալային պրակտիկայում: Այստեղ մարմնավորում եմ Արմինեին, ով անպտղության խնդիր ունի: Երեխան նրա համար գերնպատակ է, որով էլ կկարողանա ամուսնուն իր կողքին պահել, քանի որ ժամանակի ընթացքում վերջինս անտարբեր է դարձել»:

Վերոնշյալ սերիալում Աննայի գործընկերներն են Արթուր Կարապետյանը, Դավիթ Աֆրիկյանը, Գնել Ուլիխանյանը, Անուշիկ Առաքելյանը, Լուիզա Ղամբարյանը եւ այլք:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աննա Մանուչարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին