×


Անուշիկ Մանուկյանի 23-ամյակը Փարիզում եւ ամուսնու նվերը

Անուշիկ Մանուկյանը 23-ամյակը նշել է մեկ օր ուշացմամբ: Ամուսնությունից հետո Փարիզում բնակություն հաստատած պարուհի-մոդելը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ տարեդարձի օրը ստիպված է եղել անցկացնել աշխատանքային մթնոլորտում եւ միայն հաջորդ օրը զվարճացել է ամուսնու՝ ռեփեր Robby El Sol-ի եւ ընկերների հետ:

Անուշիկ Մանուկյանը


«Սիրում եմ տոնել տարեդարձերս՝ անկախ նրանից, որ մեկ տարով եւս մեծանում եմ: Կեսգիշերից սկսած՝ զանգեր ու շնորհավորանքներ եմ ստացել: Հարազատ եղբայրս էլ Միացյալ Նահանգներից երկու անգամ զանգահարեց, բայց մեզ մոտ օրը դեռ չէր փոխվել: Միայն երրորդ անգամ ճիշտ ժամանակին բռնացրեց:)»,-պատմել է նա:

Անուշիկ Մանուկյանի 23-ամյակին


Ամուսնու մատուցած անակնկալի մասին խոսելիս պարուհին ասել է, որ Ռոբերտից ստացել է շատ ցանկալի նվեր, ինչպես նաեւ գեղեցիկ ծաղկեփունջ: Պարզվում է՝ Անուշիկն այս տարի տոնական տորթի մոմեր չի փչել, նշում է՝ իր համար երազանքը նպատակ է: Նա նաեւ հիշել է ամենատպավորիչ տարեդարձը.«20-ամյակիս առավոտյան շատ հուզիչ անակնկալ մատուցեցին»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անուշիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW