Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն ու ամուսինը՝ Կարեն Մամիկոնյանը, սիրո տոներին թեմատիկ լուսանկարահանման են մասնակցել: Երգչուհին ֆոտոշարքն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Առիթն օգտագործելով՝ նաեւ զրուցել ենք նրա հետ եւ պարզել, թե ինչ ձայնասկավառակ է պատրաստում Անուշիկը մանուկների համար:
«Սիրո տոների աթռիվ որոշեցինք լուսանկարահանման մասնակցել: Փորձել ենք մաքսիմալ բնական նկարներ ստանալ: Սուրբ Սարգիսն էլ տանը նշեցինք, քանի որ համընկավ հայրիկիս 70-ամյակի հետ»,-ասել է նա:
Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանը
Երգչուհուն ամուսինը կեսգիշերին է շնորհավորել.«Նվերը չեմ բարձրաձայնի, բայց Կարենը նվերներով ու ծաղիկներով մտավ ներս ու ինձ անակնկալի բերեց»:
Անուշիկը նաեւ առաջին անգամ անդրադարձավ իր նոր ձայնասկավառակին. «Մինչեւ այս տարվա վերջ կթողարկվի: Այն ինձ համար ամենասպասվածն է: Բոլոր երգերն օրորներ են՝ նախատեսված փոքրերի քնելու համար: Հին երգեր են՝ նոր մատուցմամբ»:
Անուշիկ Ալավերդյանի ընտանիքը
Երգչուհին նաեւ նշեց, որ սա իր կատարած ամենալուրջ աշխատանքներից է. «Համագործակցել եմ լավագույն երաժիշտների հետ: Հայտնի ու անհայտ երգեր են: Արդեն հասցրել եմ նկատել, որ մայրիկները նույնպես սպասում են»:
Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Խանդութ Պարույրյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: