×


Էվանի առաջին տարեդարձին

Անուշիկ Մանուկյանի եւ Robby El Sol-ի որդու 1-ամյակի լուսանկարները

Մոդել, պարուհի Անուշիկ Մանուկյանի եւ ռեփեր Robby El Sol-ի` Ռոբերտ Ներկարարյանի որդին դարձել է մեկ տարեկան: Ծնողները փոքրիկ Էվանի առաջին տարեդարձի լուսանկարները տրամադրել են BRAVO.am-ին եւ պատմել տոնական օրվա մասին:

Ռոբերտն ու Անուշիկն՝ իրենց որդու հետ


«Տղայիս տարեդարձը մեր ընկերների հետ ենք նշել`ուրախ եւ դրական մթնոլորտում»,-պատմել է Անուշիկը եւ հավելել, որ խնջույքի համար ընտրել էին Միկի Մաուսի թեման. «Նախ՝ շատ սիրված հերոս է, եւ մտածեցինք այնպիսի թեմա ընտրել, որ հետաքրքիր լինի նաեւ հրավիրված փոքրիկների համար»:

Էվանի առաջին տարեդարձին


Տղայի հետ տորթի մոմերը փչելիս մոդել մայրիկը հատուկ երազանք չի մտապահել.«Ինձ համար կան նպատակներ, որոնք էլ կփորձեմ իրագործել կյանքիս ընթացքում՝ մտածելով փոքրիկիս ապագայի մասին»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW