×


Անուշիկն ու Կարենը, Մարիաննան, Նիկը եւ ուրիշներ` Մարիի մենահամերգին

Ուղիղ 2 տարի առաջ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Մարի Ավանեսյանի առաջին` “Dream” ձայնասկավառակի շնորհանդեսն ու ակումբային համերգը: Երգչուհին օրացույցում այս օրը կարմիրով է ներկել եւ որոշել ամեն տարի ինչ-որ առիթով նշանավոր դարձնել: Եվ ահա, երեկ նույն սրճարանում Մարիի երկրորդ համերգն էր կենդանի նվագակցությամբ, որին ներկա էին ընկերներն ու մտերիմները, այդ թվում` Անուշիկ Ալավերդյանն ու Կարեն Մամիկոնյանը, Մարիաննա Հովհաննիսյանը, Նիկ Էգիբյանը եւ այլք:

Մարին

  
20-ամյա երգչուհին քավերներ է ներկայացրել Քեթի Մելուայի, Սիայի, Բրայան Մքնայթի, Ադելի երգացանկից, իսկ դաշնակահար Կարեն Անանյանի “Հարցականներ”-ը կատարելիս հուզվել է եւ երեկոյի ավարտին կրկին նույն ստեղծագործությունը երգել.“Եթե հիմա չերգեմ, հետո փոշմանելու եմ ու լաց լինեմ, այս անգամ երգելիս չեմ հուզվի, այլ ձեզ կհուզեմ”,-ասել է նա:

Մարին, ինչպես եւ խոստացել էր BRAVO.am-ի հետ նախորդ հարցազրույցում, Մարիաննա Հովհաննիսյանի հետ առաջին անգամ հանդիսատեսին ներկայացրել է “Ծանոթ պատմություն” դուետը: Իսկ Նիկ Էգիբյանի հետ կատարել է ռուսալեզու “Չեմ վերադառնա” երգը:

Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանը


Նա “Shy Boy”-ը նվիրել է ամաչկոտ տղաներին, “Never Felt This Way”-ը` սիրահարվածներին, սպիտակ միմը երգչուհուն վարդ է նվիրել, ներկաներին էլ սկուտեղի վրա բաժանել է երգչուհու լուսանկարները, իսկ Արտակ Ներսիսյանն իր շրթհարմոնի հնչյուններով արժանացել է ներկաների բարձր ծափերին: 

Մարին չի մոռացել վերջում շնորհակալություն հայտնել ընկերուհիներին` համերգի կազմակերպչական հարցերում օգնելու համար եւ իր կանաչ զգեստի եւ նարնջագույն զարդերի հեղինակին` Անուշ Սահակյանին:

Մարիի ակումբային երկրորդ մենահամերգին


Երգչուհին ներկաների համար Անուշի ձեռագործ զարդերի անակնկալ խաղարկություն էր պատրաստել. ըստ տոմսերի թվերի` պատահականության սկզբունքով հանձնվել են նվերները, որոնցից առաջինը բաժին է հասել նրա մայրիկին.“Սա չէինք կանխորոշել, մյուս թվերը թող ներկաներից հանեն:)”:

Մարի Ավանեսյանը նշել է, որ այս համերգով չի սահմանափակվի, առջեւում սպասվում են նոր ելույթներ, նաեւ կներկայացնի “Հարցականներ” երգի տեսահոլովակը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW