×


Աշոտ Հակոբյանը՝ դստեր հետ

Աշոտ Հակոբյանի դստեր մկրտության լուսանկարները

Դերասան Աշոտ Հակոբյանն ու BRAVO.am-ի լրագրող Արեւիկ Իսաջանյանը մկրտել են իրենց դստերը՝ 3-ամյա Էմիլիին: Պարոնյանի անվան թատրոնի դերասանը նշել է՝ երեխային մկրտելու ցանկություն վաղուց ունեին, բայց միայն վերջերս կարողացան իրականացնել այն.«Դեռ 40 օրական էր, երբ ես ու կինս ուզում էինք կնքել նրան, բայց հանգամանքների բերումով անընդհատ հետաձգվում էր: Օրեր առաջ որոշեցինք, մի քանի օրում նախապատրաստվեցինք ու մեր աղջնակին, ինչպես ընդունված է ասել, իսկական քրիստոնյա դարձրինք»:

Փոքրիկ Էմիլին


Արարողությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում՝ դերասանի մորաքրոջ տղայի քավորությամբ.«Եկեղեցու եւ քավորի ընտրությունը ես ու կինս ենք կայացրել: Սաղմոսավանքը մեզ շատ հոգեհարազատ է, հաճախ ենք այնտեղ լինում: Քավորի սուրբ պարտականությունն էլ մորաքրոջս տղային է վստահված. նա եղբայր ու ընկեր լինելուց բացի, լավ մարդ է՝ բարի, ազնիվ, կամեցող, հասնող: Մկրտության ժամանակ Էմիլին իրեն շատ լավ էր զգում, ինչպես միշտ, շատ աշխույժ էր, անընդհատ Տեր Օշին քահանա Հայրապետյանին հարցեր էր տալիս: Վերջում էլ ներկաների համար տերունական աղոթքն ասաց ու խոստացավ հաջորդ օրը կրկին եկեղեցի գնալ»,-պատմել է Աշոտը:

Էմիլիի մկրտությանը միայն ամուսիններն ու քավորի ընտանքին են ներկա եղել.«Այս շրջանում երկուսս էլ շատ զբաղված էինք մեծ խնջույք կազմակերպելու համար: Արարողությունից հետո դարձյալ նույն կազմով Երեւանի ռեստորաններից մեկում շնորհավորեցինք միմյանց ու հաճելի երեկո անցկացրինք»:

Արեւիկ Իսաջանյանը եւ Աշոտ Հակոբյանն՝ իրենց դստեր հետ


Այս օրերին դերասանը զբաղված է նոր ներկայացման փորձերով. Պարոնյանի անվան թատրոնում պրեմիերաներ են սպասվում: Նոյեմբերի 26-ին «Ռեւիզոր» ներկայացման առաջնախաղն է լինելու: Նա ընդգրկված է նաեւ Հանրային հեռուստաընկերության նախագծերից մեկում, որը դեկտեմբերից էկրաններին կլինի:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին