Աշոտ Տեր-Մաթեւոսյանը դարձել է 31 տարեկան: Դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ մեծ արարողությունների սիրահար չէ, ուստի տարեդարձը նշել է Երեւանից դուրս, իսկ թե ում հետ, գաղտնիք է:):
Աշոտ Տեր-Մաթեւոսյանը
«Ես միշտ փորձում եմ վերլուծել, թե ծննդյանս օրն ինչու չեմ սիրում, բայց որեւէ պատասխան չեմ ստանում: Ծիծաղելի է ինձ համար այն, որ մարդիկ իրենց ծննդյան տարեդարձերը չեն սիրում նրա համար, որ մեկ տարով էլ են մեծանում: Ինչքան մեծանամ, այնքան ավելի լավ»,-նշել է նա:
Աշոտ Տեր-Մաթեւոսյանը
Աշխատանքային բավական հագեցած գրաֆիկ ունեցող դերասանը շարունակում է նկարահանվել «Շանթ» հեռուստաընկերության «Ուրիշի հոգին» սերիալում, խաղալ «Գոյ» թատրոնում եւ կորպորատիվ միջոցառումներ վարել.«Այս սերիալի ավարտից հետո մեկ այլ սերիալում եմ լինելու: Շարունակում են նկարահանվել «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմում: Այլ նպատակներ էլ կան, որոնց մասին այս պահին մանրամասներ հաղորդել չեմ կարող»:
Պատասխանելով անձնական կյանքին վերաբերող մեր հարցին, Աշոտը նշել է` որեւէ նորություն դեռեւս չունի.«Ուզելը քիչ է, պետք է ստացվի: Ժամանակի հարց է: Եթե ստացվեց, ստացվեց. պլանավորելով չէ: Եթե եկավ ժամանակը, ուրեմն կլինի»:
BRAVO.am
Լուսանկարները` Աշոտ Տեր-Մաթեւոսյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: