«Inter Dance» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանի եւ փորձավար, մենապարուհի Աննա Քալաշյանի պսակադրության մասին BRAVO.am-ը պատմել է: Զույգը մեղրամիսն անցկացրել է Իտալիայում, իսկ վերադառնալուց հետո մեզ տրամադրել ինչպես հարսանեկան ֆոտոշարքն, այնպես էլ ճամփորդության լուսանկարները:
Աննա եւ Ասատուր Քալաշյանները
4 տարի ընկերություն անելուց հետո Սուրբ Աննա եկեղեցում միմյանց հավերժ սիրելու խոստում տված զույգի հարսանիքն ուրախ է անցել.«Բոլորը զարմացած էին, ասում էին` շատ լավ է կազմակերպված ու ճիշտ հյուրեր են ընտրված»,-նշել է նորահարսիկ Աննան ու հավելել.«Հարսանիքներ են լինում, երբ հյուրերը նստում ու սպասում են քեֆի սկսվելուն, իսկ սրահ մեր մուտքի ժամանակ բոլոր պարողներն ու առհասարակ` արվեստի մարդիկ եկան պարահրապարակ»:
Ասատուրն ու Աննան` Իտալիայում
Աննայի եւ Ասատուրի հարսանիքի ուրախ տրամադրությունն ապահովել են նաեւ 4 թամադաները` Լեւոն Հարությունյանը, Սարգիս Գրիգորյանը, Եգոր Գլումովը եւ Արթուր Գեղամյանը.«Անակնկալներ մատուցեցին մեր երաժիշտ ընկերներից Կամո Սեյրանյանն ու դհոլահարներ Էֆոն ու Ջոնին` հանդես գալով երաժշտական պրեմիերաներով»:
Աննա Քալաշյանը
Առաջին անգամ Իտալիա մեկնած ամուսինները նախ մի քանի օր շրջել են Հռոմում. Աննան ամուսնու խնդրանքով հենց Կոլիզեի դիմաց պարել է հարսանեկան պարը, այնուհետեւ ծովափնյա հանգիստ են վայելել.«Չանայած, որ քնած մնալու պատճառով ուշացանք ինքնաթիռից, այնուամենայնիվ, մեզ չկորցրինք, չտխրեցինք ու, նոր տոմսեր գնելով, թռիչքն իրականացրինք Թբիլիսիից եւ բացահայտեցինք արվեստով լի Իտալիան:)»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Դավիթ Բաբայանի եւ զույգի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: