Ասյա Հովսեփյանը, որն այս շրջանում նկարահանվում է Առաջին ալիքի «Կյանքը շարունակվում է» նախագծում, Ամանորի թեմատիկայով նոր ֆոտոշարք ունի եւ այն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Դերասանուհին մեզ հետ զրույցում նշել է, որ ոգեւորությամբ սպասում է տարեմուտին:
Ասյա Հովսեփյանը
«Նոր տարին իմ ամենասիրելի եւ սպասված տոներից է: Այն ինձ համար առանձնահատուկ խորհուրդ ունի, կարծես ամեն ինչի նոր հիմք լինի: Պաշտում եմ հատկապես նախատոնական եռուզեռը»,-ասել է նա:
Ասյան ամենաընտանեկան տոնը նախընտրում է նշել հարազատների եւ մտերիմ մարդկանց հետ.«Դրանից մեծ երջանկություն, կարծում եմ, չկա: Փոքր տարիքում հավատացել եմ Ձմեռ պապիկի իրական լինելուն եւ մինչ օրս էլ վստահ եմ, որ տիեզերքի ինչ-որ մի անկյունում նա գոյություն ունի: Եվ հենց տարեմուտի գիշերն անհամբերությամբ սպասում եմ հրաշքի»:
Ասյա Հովսեփյանը
Դերասանուհին նշել է նաեւ, թե ինչ կուզեր ստանալ հաջորդ տարվա համար.«Չեմ ցանկանում Ձմեռ պապիկին անհանգստացնել ասպետիս մասին հարցերով, այլ մասնագիտական նոր առաջարկներ եմ ուզում, որ բերի»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Կետիկյան ֆոտո եւ դիզայն ստուդիո»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: