×


Աստղիկ Սաֆարյան.«Ասացին, որ իմ արածը «հակաօրինական» է»

Աստղիկ Սաֆարյանը շուրջ երկու շաբաթ է՝ Բարսելոնայում վայելում է ամառային հանգիստը։ Իր երկրորդ բնակավայր մեկնել է միայնակ, շուտով նրան կմիանան նաեւ ընտանիքի անդամները։ BRAVO.am-ի հետ զրույցում հաճախ ճամփորդող երգչուհին հայտնել է, որ այս անգամ չի նախատեսել այլ վայրեր բացահայտել.«Հիմա ուզում եմ խաղաղ մեկ վայրում մնալ. վայելում եմ ծովը, կարդում եմ գրքեր, դիտում ֆիլմեր, լսում երաժշտություն, ինչն ինձ համար ամենից կարեւոր «գրականությունն» է»։

Աստղիկ Սաֆարյանը


Նոր երկիր մեկնելիս նախապես ուսումնասիրում է առանձնահատկությունները՝ տհաճ իրավիճակներից խուսափելու համար.«Պարտադիր է այդ վայրի մասին տեղեկանալը, որ ավելորդ ժամանակ չկորցնես, այլ իրականում վայելես ճամփորդությունդ։ Երբ միայն հանգստի նպատակով ես, ապա առավելություններն ես տեսնում ու վայելում, բայց երբ փոխում ես բնակությանդ վայրը, սկսվում են առօրյա խնդիրները: Ուղղակի լավն այն է, որ իմ դեպքում Բարսելոնայում մնալս ուղեկցվում է հանգստով»։

Աստղիկ Սաֆարյանը

 
Ճամփորդության ընթացքում անպակաս են արկածները, որոնցից մեկի մասին Աստղիկը պատմել է BRAVO.am-ին.«Ինձ համար պարտադիր արարողակարգ է ամեն նոր քաղաք մեկնելիս առաջինը տեսնել տվյալ քաղաքի ամենամեծ եկեղեցին։ Երբ տարիներ առաջ ընկերներով մեկնել էինք Իբիցա, այդ անգամ էլ բացառություն չարեցի՝ լավ իմանալով, որ այդտեղ մարդիկ զվարճանալու, երեկույթներ այցելելու ու պարելու համար են գնում։ Երեւի միայն ես կարող էի այնտեղ առաջինը եկեղեցի այցելել, ընկերներիս էլ ստիպել, որ միասին գնանք։ Նրանք դեռ լռում էին, սակայն երբ դուրս եկանք ու իմ սովորության համաձայն առաջարկեցի թեյ խմել, նրանք արդեն անկեղծացան՝ ասելով. «Աստղիկ, Իբիցայի դեպքում եկեղեցի գնալ ու թեյ խմելն ուղղակի «հակաօրինական» է։ Իսկապես զվարճալի էր, բայց երբեք չեմ խախտում իմ այդ սովորույթը, նրանք եւս հետո համոզվեցին, որ ճիշտ էի: Նոր քաղաքը պետք է վայելել տեսարժան վայրերով, փորձել տեղական ամենատիպիկ սնունդը, երեկոյան էլ ժամանցի վայրեր հաճախել»։

Աստղիկ Սաֆարյանը


Աշնանը նա երաժշտական նորություններ կունենա՝ նոր երգերի տեսահոլովակներ. «Պլաններս այնքան շատ են, որ չգիտեմ՝ որտեղից սկսել։ Հանգստի ընթացքում կկարողանամ մտքերս հավաքել ու կհասկանամ՝ ինչ հերթականությամբ ներկայացնել հաճելի նորությունները»։

BRAVO.am   
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW