Փետրվարը սիրո ամիս է, սիրո թեման էլ՝ անսպառ: BRAVO.am-ի բլից հարցերին պատասխանել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանը՝ նշելով, թե ինչ հատկանիշներ է գնահատում հակառակ սեռի մեջ, հայտնի ցանկալի տղամարդկանցից ում կհրավիրեր ընթրիքի, եւ ոչ միայն:
Աստղիկ Սաֆարյանը
- Սերը քեզ համար ի՞նչ է:
- Երջանկության կարեւոր գրավականներից մեկը։
- Սիրտդ այժմ զբաղվա՞ծ է։
- Այժմ՝ ոչ։
- Իսկ ինչպե՞ս ես պատրաստվում նշել սիրո տոնը։
- Ուրախ:):
- Ինչպիսի՞ տղամարդիկ են քեզ դուր գալիս առաջին հայացքից։
- Համարձակ, սուր մտքով ու հումորով, բարձր ճաշակով եւ առանց բարդույթների տղամարդիկ։
- Ի՞նչ տիպի տղամարդիկ կարող են քեզ նյարդայնացնել:
- Դատարկամիտ, սառնասիրտ ու անաշխարհ, նաեւ մանրախնդիր ու փնթի տղամարդիկ։
- Իսկ կարո՞ղ ես քո թերություններից մի քանիսի մասին բարձրաձայնել:
- Երբեմն կարող եմ չափից շատ մտնել դիմացինի դրության մեջ։ Երբեմն կարող եմ ալարկոտ լինել, ինչը ամենից շատ չեմ սիրում իմ մեջ։ Եվ այն, որ 2 անգամ եմ ներում, բայց դրանից հետո այլեւս չեմ անդրադառնում։
- Ինչպե՞ս կարող է տղամարդը գայթակղել քեզ:
- Միայն իսկական տղամարդկային պահվածքով։
Աստղիկ Սաֆարյանը
- Տղամարդը ներկայանալի է, երբ…
- Ունի գրավիչ արտաքին, նախաձեռնող է, կոկիկ եւ խելացի։
- Համաշխարհային հայտնի դեմքերից ու՞մ կցանկանայիր ընթրիքի հրավիրել:
- Երգիչ Ֆարել Ուիլյամսին: Նա այն եզակի կերպարներից է, որը չի դադարում ինձ զարմացնել։ Ինձ թվում է՝ մենք հոգու զրույց կունենայինք եւ մեր զրույցի թեմաները չէին սպառվի։
- Ժամադրության լավագույն տարբերակը քեզ համար։
- Ոչ մարդաշատ վայրում, հանգիստ իրավիճակ՝ ճիշտ երաժշտությամբ ուղեկցվող։
- Երբեւէ սիրահարվե՞լ ես քո երկրպագուներից որեւէ մեկին:
- Երբեք:
- Կցանկանաս այլազգի տղամարդու որպես կողակից տեսնել:
- Միշտ կարծել եմ՝ ոչ, բայց երբեք չեմ մտածել՝ իսկ ինչո՞ւ ոչ...
- Ըստ քեզ` արդյո՞ք կա ընկերություն տղամարդու եւ կնոջ միջեւ:
- Միանշանակ կարող է լինել, դա սեփական փորձից կարող եմ վստահեցնել, քանի որ ինքս բնույթով ընկեր տեսակ եմ։ Այս հարցում ուղղակի երկկողմանի հստակություն է պետք եւ հարգանք միմյանց հանդեպ։ Ընկերներիս շարքում աղջիկներն ու տղաները գրեթե հավասար են, բայց առավել կարեւոր է, որ նրանք կողքիս են, ընդունում ու սիրում են ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ։
BRAVO.am
Լուսանկարները` Աստղիկ Սաֆարյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: