×


Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքն ու հանգիստը Բարսելոնայում

Աստղիկ Սաֆարյանը նոր ֆոտոշարք ունի, որի հեղինակը լուսանկարիչ Գեւորգ Սարգսյանն է: Լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին՝ երգչուհին ասել է, որ սա իր եւ լուսանկարչի երկրորդ համագործակցությունն է:

«Սիրով համաձայնեցի, քանի որ դեռ այն ժամանակ հասկացել էի, որ Գեւորգի լուսանկարչական աչքն ինձ գեղեցիկ է տեսնում։ Իսկ դիմահարդար Մարի Աբելյանի հետ առաջին անգամ էի աշխատում, եւ շատ հավանեցի նրա նուրբ եւ բնական աշխատանքը։ Արդյունքը բոլորիս սրտով էր»,- ասել է նա։

Աստղիկ Սաֆարյանը


Լուսանկարվելու սիրահար երգչուհին մեզ հետ զրույցում հիշել է նաեւ իր առաջին ֆոտոշարքը.«Դա եղել է 2006-թվականին՝ «Հայ Սուպերսթար»-ի շրջանակում: Մեզ սովորեցվում էին նաեւ լուսանկարչի հետ աշխատել։ Եթե ճիշտ եմ հիշում՝ լուսանկարիչն Արտաշես Մարտիրոսյանն էր, իսկ ֆոտոշարքն արվել էր Հանրապետության հրապարակում»:

Համացանցում հաճախ լուսանկարներ տեղադրելը, ըստ Աստղիկի, կախված է տվյալ շրջանի իր տրամադրությունից ու գործունեության ակտիվությունից.«Սելֆիներ միգուցե հաճախ չեմ անում, բայց դրա փոխարեն գերադասում եմ լուսանկարներ, որում կա գեղեցիկ տեսարան եւ դրական տրամադրություն։ Իսկ աշխատանքի դեպքում այլ է. լուսանկարներն իրենցով հանդիսանում են մի որեւէ նորություն, որը փոխանցում ես լուսանկարի միջոցով»։

Աստղիկ Սաֆարյանը


Ամփոփելով իր ամառը՝ երգչուհին պատմել է.«Բավական ակտիվ անցավ: Ներկայացրել եմ «Դու ուժեղ ես» տեսահոլովակս, նոր ֆոտոշարքեր, ունեցել եմ համերգային տարբեր երեկոներ եւ ելույթներ: Աշխատանքից հետո նաեւ հասցրել եմ մեկնել ծով եւ վայելել հանգիստս ինձ համար 2-րդ տուն դարձած Բարսելոնայում»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գեւորգ Սարգսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW