×


Աստղիկն ու Նարբեն գունեղ տոնի են վերածել Մոնթեի 2-ամյակը

Աստղիկ եւ Նարբե Պողոսյանների առաջնեկը` Մոնթեն, դարձել է երկու տարեկան: Թեւ փոքրիկը ծնվել է սեպտեմբերի մեկին, ծնողները նրա տարեդարձը նշել են երեկ՝ իրենց տան բակում մանկական մեծ խնջույք կազմակերպելով: Օրվա հերոսին եւ նրա հյուրերին կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Աստղիկ Պողոսյանը՝ որդու հետ եւ Հռիփսիմե Ելինյանը՝ որդու հետ


«Մոնթեիս համար յոթ օր, յոթ գիշեր տարեդարձ էր: Նախապատրաստական ողջ շրջանում ամեն օր ասում էր, որ իր տարեդարձի առթիվ հավաքույթ ենք անելու: Շատ լավ էր իրեն զգում, իսկապես ուրախանում էր: Հագեցած էր ամեն մի ժամը. ծաղրածու ունեինք, խաղավար եւ այլն: Կարծում եմ` բոլոր հյուրերն էլ լավ ժամանակ անցկացրին»,-ասել է դերասանուհին:

Փոքրիկի հյուրերի թվում են եղել բակի ընկերները, քույր-եղբայրները, ինչպես նաեւ Լայանան, Հերմինե Ստեփանյանը, Թինա Քեյը, Հռիփսիմե Ելինյանն ու Արսեն Գրիգորյանն՝ իրենց բալիկների հետ:

Աստղիկ Պողոսյանը՝ որդու հետ


«Լիովին վայելել եմ օրը, քանի որ Նարբեն իր վրա էր վերցրել խոհանոցի ողջ աշխատանքը: Նա համեղ ուտեստներ էր պատրաստում եւ հյուրասիրում»,-նշել է Աստղիկը:

Նա պատմել է, որ ոչ միայն տան բակն են զարդարել, այլեւ մուտքը, եւ անցորդները հասկացել են՝ իրենց տանը մանկական ծնունդ է.«Բակն ու տորթի սեղանը շատ գունեղ էր: Մոնթեն այնքան էր ուրախացել, որ կծեց տորթը:)»:

Փոքրիկ Մոնթեի 2-ամյակի խնջույքին


Պարզվում է` Մոնթեն որոշել է միայնակ բացել բոլոր նվերները.«Մենք մի կողմում նստած նայում էինք, նա հանում էր նվերները, ուրախանում, անցնում մյուսին»:

BRAVO.am-ը փոքրիկ Մոնթեին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW