Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն այս շրջանում բնակվում է Թաիլանդում: BRAVO.am-ի հետ զրույցում նա խոսել է Հայաստանից մեկնելու պատճառների, այլազգի ընկերուհու մասին, եւ ոչ միայն:
«Մեկ տարուց ավելի է` բնակվում եմ Բանգկոկում: Ինձ միշտ էլ դուր է եկել Ասիան եւ ցանկություն եմ ունեցել կյանքիս որոշ հատված այստեղ անցկացնել: Եվ երբ Թաիլանդում ապրող ընկերոջիցս առաջարկ ստացա, չէի կարող երազանքս չիրականացնել, եւ նախորդ աշնանը տեղափոխվեցի»,-պատմել է Ավետիքը:
Ավետիք Գրիգորյանը գլխավորում է Թաիլանդի շախմատի հավաքականը
Նրա խոսքով՝ տեղափոխվելուց ամիսներ անց առաջարկ է ստացել գլխավորել Թաիլանդի շախմատի հավաքականը.«Պրոֆեսիոնալ շախմատով մոտ 5 տարի է` չէի զբաղվում. անցել եմ բիզնես ոլորտի: Եվ հենց շախմատի հանդեպ կարոտս ստիպեց տեղափոխվել Բանգկոկ»:
Ավետիքը նշել է, որ շատ է կարոտում ընտանիքին, ընկերներին, հայկական թոնրի խորովածն ու լավաշը.«Մի խոսքով՝ ամեն ինչ, բայց գործի բերումով դեռ պետք է այստեղ մնամ»:
Շախմատիստն առաջին անգամ խոսել է նաեւ այլազգի սիրելիի մասին. «Ընկերուհիս Թաիլանդից է, արդեն միասին անմոռանալի կես տարի ենք անցկացրել»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ավետիք Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: