Արամ MP3-ի ընտանիքում շուտով համալրում է սպասվում. երաժշտի կինը՝ Աննա Մարգարյանը, երկրորդ հղիության շրջանում է։ Բարի լուրը երգիչն առաջինը հայտնել է BRAVO.am-ին՝ նշելով, որ հոկտեմբերին լույս աշխարհ կգա երկրորդ որդին.«Ամենաբուռնը մեր տղայի՝ Առնոյի ոգեւորվածությունն է: Նա հենց եղբայր է ցանկանում։ Անհամբեր սպասում է ու տարբեր անուններ առաջարկում, եւ քանի որ անունը հստակ չենք որոշել, նրա կարծիքն էլ լսում ենք»։
Արամ MP3-ն՝ կնոջ հետ
33-ամյա երգիչ-հումորիստը բուռն աշխատանքային ամառ է ունեցել, ճամփորդել է Բրիտանիայում, Իռլանդիայում եւ այլ երկրներում։ Հայաստանում համերգները հաջորդում են մեկը մյուսին, միայն մի քանի օր հանգստացել է Հունաստանում.«Կինս ու տղաս կարողացան հանգստանալ, ես վերջում նրանց միացա։ Այս ամառը հագեցած է ելույթներով ու էքստրեմալ սպորտով»։
Արամ MP3-ն՝ որդու հետ
Սեպտեմբերի 22-ին նա մենահամերգով հանդես կգա Բարսելոնայում, Հայաստանից նրա հետ բեմում կլինեն Արեւո Գրիգորյանն ու ամուսինը՝ դիջեյ Բիթմենը։ Այս շրջանում Արամը հաջորդաբար ներկայացնում է Իվետա Մուկուչյանի հետ հունիսին թողարկած «Դաշտերով» նախագծի երգերը, որոնցից են՝ «Ծիրանի ծառ», «Ղափամա», «Նինո», «Ալ էղնիմ», «Քամին զանա» եւ այլն։
Արամ MP3-ն
Արամ MP3-ի որդին այս տարի առաջին անգամ կնստի աշակերտական նստարանին, ընտանիքով պատրաստվում են Առնոյի առաջին սեպտեմբերի 1-ին.«Երկու տարի հաճախել է նախադպրոցական դասերի, կարծում եմ՝ լիովին պատրաստ է առաջին դասարան գնալուն։ Օրեր առաջ սկսել ենք դպրոցական պարագաները գնել։ Ընտրել ենք մեր տանը մոտ գտնվող հանրակրթական դպրոց։ Ես կարեւորում եմ առաջին ուսուցչուհու գործոնը, երբ հիմքը դրվի, ունակությունները մի քանի տարի հետո կերեւան»։
BRAVO.am
Լուսանկարները` Արամ MP3-ի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: