×


Արամե.«Պատմությունն այնքան էլ լավ ավարտ չի ունենում»

Արամեն շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի, որի աշխատանքները տարվել են Մոսկվայում: Թե ինչու է որոշել Ռուսաստանի մայրաքաղաքում իրականացնել նկարահանումները, ով է գլխավոր հերոսուհին եւ ինչ նպատակով է վերջին շրջանում ռուսալեզու երգերով հանդես գալիս, երգիչը պատմել է BRAVO.am-ին:

Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումներին


«Մոսկվայում նկարահանեցինք, որպեսզի համապատասխանի իրենց չափանիշներին: Սա ավելի շատ ռազմավարական քայլ էր»,-մեզ հետ զրույցում նշել է Արամեն, իսկ հարցին` արդյոք այս ամենն արվում է ռուսական շոու-բիզնես մուտք գործելու համար, պատասխանել է.«Իհարկե, փորձ արվում է, այդ պատճառով էլ աշխատանքները նրանց հետ համատեղ են արվում»:

Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Տեսահոլովակը նկարահանվել է «Я кричу» երգի հիման վրա, որի երաժշտության հեղինակն Արամեն է, իսկ խոսքերը գրել է Աննա Հովները.«Ռեժիսորը Պավել Գլազկովն է, եւ քանի որ նա ռուս է, մոտեցումն էլ ավելի ռուսական է: Սյուժեի հիմքում պատմություն է, որն այնքան էլ լավ ավարտ չի ունենում: Ցույց է տրվում, որ սերը պետք է լինի փոխադարձ եւ մաքուր, իսկ սխալները ոչ բոլոր դեպքերում են շտկվում: Ես այսպես եմ պատկերացնում, բայց վերջնական մոնտաժից հետո պարզ կլինի հոլովակի ողջ իմաստն ու դրամատուրգիան: Հուսամ, որ հայ հանդիսատեսը եւս կհավանի մեր այս աշխատանքը»,-պատմել է երգիչը:

Արամեն նաեւ տեղեկացրել է, որ տեսահոլովակի հերոսուհին ռուս դերասանուհի է, ով ընտրվել է քասթինգի միջոցով:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ «Euromusic Entertainment»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW