×


Արամե +Աննա. “Փորձում ենք ըմբռնումով մոտենալ եւ հասկանալ սխալի պատճառը”

Շարունակելով սիրո թեմայով հրապարակումների շարքը` այսօր ներկայացնում ենք Արամեի կնոջ` Աննա Թովմասյանի պատասխանները BRAVO.am-ի հարցերին: Երգչուհին մեզ հետ զրույցում պատմել է իր եւ ամուսնու առաջին հանդիպման, սիրո խոստովանության մասին, նաեւ բացել է գաղտնիք, թե ով է եղել իր առաջին սերը:):

Արամեն եւ Աննա Թովմասյանը


-Սեր խոստովանելու լավագույն տարբերակը:
-Նայել սիրելիի աչքերի մեջ եւ ասել, թե որքան ես նրան սիրում:

-Սիրո մասին ամենասիրելի ֆիլմը:
-“Ռոմեո եւ Ջուլիետ”:

-Ամենահիշարժան ժամադրությունը:
-Երբեք չեմ մոռանա իմ եւ Արամեի պաշտոնական առաջին ժամադրությունը: Հիշում եմ, թե ինչպես էր սիրտս արագ բաբախում:

-Ձեր առաջին հանդիպումը:
-Հանդիպել ենք 2000 թվականին, որից հետո տեւական ժամանակ իրար չենք տեսել: Արդեն 2007-ին` Օպերային թատրոնում համերգի ժամանակ, ես մոտեցա նրան, որպեսզի բարեւեմ: Ինչպես նա է խոստովանում, դա սեր էր առաջին հայացքից:

-Սիրային ամենատպավորիչ հաղորդագրությունը:
-Արամեն երգով ինձ սեր խոստովանեց, հետո ամենն ասաց իր բառերով` նշելով, որ առաջին անգամ է սեր խոստովանում… Ես շատ տպավորված էի:

Աննա Թովմասյանը եւ Արամեն


-Ձեր սիրո երգը:
-“Կապույտ երկինք”-ը, որի բառերով էլ սեր է խոստովանում:

-Հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգը:
-Բրեդ Փիթ եւ Անջելինա Ջոլի:

-Ձեր առաջին սերը:
-Վան Դամն է. այդ ժամանակ 6 տարեկան էի:

-Հաճա՞խ եք ասում “ես քեզ սիրում եմ” արտահայտությունը:
-Այո, հաճախ:

-Համաձա՞յն եք “եթե խանդում է, ապա սիրում է” արտահայտության հետ:
-Այո: Եթե մարդ չսիրի, նրա համար միեւնույն կլինի եւ խանդի զգացողություն էլ չի ունենա:

Աննա Թովմասյանը եւ Արամեն


-Ո՞վ պետք է ավելի շատ սիրի` տղամա՞րդը, թե՞ կինը:
-Երկուսն էլ, բայց տղամարդու սերը մի փոքր ավելի շատ պետք է լինի:

-Սիրային հարաբերություն սկսելու հարցում տղամա՞րդը պետք է ավելի նախաձեռնող լինի, թե՞ կինը:
-Իհարկե, տղամարդը:

-Ի՞նչ անել, որպեսզի սերը երկար պահպանվի:
-Սիրել, հարգել զգացմունքները եւ գնահատել այն ամենն, ինչ ունենք:

-Ինչպիսի՞ զույգ եք:
-Համահունչ եւ իրար անչափ սիրող:

-Հանրային վայրերում հաճա՞խ եք իրար ձեռք բռնում կամ համբուրվում:

-Ձեռք բռնելն` այո, բայց համբուրվելը` ոչ միշտ:

-Ինչպե՞ս եք արձագանքում իրար սխալներին:
-Փորձում ենք ըմբռնումով մոտենալ եւ հասկանալ սխալի պատճառը:

Արամեն եւ Աննա Թովմասյանը


-Սիրահարվե՞լ եք արդյոք առաջին հայացքից:
-Ոչ:

-Սիրելիիդ ո՞ր հատկանիշն ես առավել գնահատում:
-Հավատարմությունը:

-Ո՞ր բառով կբնորոշեք տղամարդու եւ կնոջ հարաբերությունները:
-Փոխադարձ հարգանք:

-Ի՞նչ նվեր ես նախընտրում` սիրային բանաստեղծությո՞ւն, թե՞…

-Նվեր, որ միշտ կհիշեցնի իր սիրո մասին:

-Ինչպե՞ս հասկանալ, որ սիրահարվել ես:
-Երբ մտքերդ անդադար զբաղված են միայն նրանով:

-Աֆորիզմ սիրո մասին, որ ամենահաջողվածն է քեզ համար:
-“Սիրել նշանակում է դադարել համեմատել”:

Արամեն եւ Աննա Թովմասյանը


-Ասում են` սիրո հարցում բոլոր քայլերն էլ արդարացված են: Համաձա՞յն եք:
-Ոչ: Եթե քո քայլով վնասում ես ուրիշին , ապա արդարացված չէ:

-Չսիրած արտահայտություն, որ թույլ են տալիս տղամարդիկ:
-Գռեհիկ արտահայտությունները:

-Բառեր, որ միշտ ուզում ես լսել սիրելիիցդ:
-Իհարկե, սիրո խոստովանություններ:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Արամեի եւ Աննայի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW