×


Արենա Զեյնալյանը 26-ամյակը տոնել է «Women’s Club»-ի աղջիկների հետ

«Միսս հայուհի 2018» Արենա Զեյնալյանի համար նոյեմբերի 7-ն առանձնանում է մյուս օրերից: 26-ամյակը, սակայն, նա նշել է մեկ օր ուշ՝ երեւանյան ժամանցի վայերից մեկում՝ մայրիկի, ընկերուհիների եւ «Women’s Club»-ի աղջիկների հետ: Երեկոյի հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:

Արենա Զեյնալյանի 26-ամյակին


«Քանի որ աշխատանքային գրաֆիկս շատ հագեցած է, որոշեցի՝ մեկ օր հետո կնշեմ տարեդարձս, բայց ծննդյանս օրը՝ հենց կեսգիշերին, մեր ակումբի աղջիկները, Պոնչը եւ Վահեն ընկերուհուս հետ անակնկալ արեցին եւ տորթով շնորհավորեցին»,- պատմել է Արենան:

Նա հյուրերին առաջարկել էր հագուստի հարցում նախապատվությունը տալ վարդագույնի երանգներին: Հենց այդպես էլ արել էին Լիլի Մորտոն եւ Սիրուն Մինասը:

Լիլի Մորտոն, Արենա Զեյնալյանը եւ Սիրուն Մինասը


«Շատ եմ սիրում ֆլամինգո եւ արագիլ: Դրանով է պայմանավորված տորթի ընտրությունը: Եվ քանի որ իմ սիրելի գույնը վարդագույնն է, աղջիկներին ասել էի, որ հնարավորինս պահպանեն «դրես կոդը» եւ վարդագույն զգեստ կրեն»,-նշել է Արենան:

Մաշա Մատվեեւան եւ Թամարա Պետրոսյանը


Հոբելյարի խոսքով՝ իր յուրաքանչյուր տարեդարձ տպավորիչ ու անմոռանալի է անցել: Պատահել է նաեւ այնպես, որ մի քանի օր շարունակ նշել է: Հիշում է  25-ամյակը. այդ գիշեր պատրաստվում էր օդանավակայան մեկնել՝ Չինաստանում կայանալիք գեղեցկության մրցույթին մասնակցելու:

Արենա Զեյնալյանի 26-ամյակին


Ինչպես շատերը, Արենան եւս սիրում է նվերներ, սակայն առավել հաճույքով է նվերներ ընտրում մտերիմների համար: Իր համար առավել կարեւոր է տարեդարձին մտերիմների ու հարազատների ներկայությունը, տոնական երեկոն լիարժեք վայելելը, ուրախանալը:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին