Արեւիկ Ալավերդյանի եւ Հայկ Շահբազյանի ընտանիքը 4 տարեկան է: Օրերս ամուսինները նշել են համատեղ կյանքի հոբելյանը, փոխանակել նվերներ ու ռոմանտիկ ընթրիք ունեցել:
«Թեեւ վատառողջ էի, բայց փորձեցի այնպես անել, որ արդեն ավանդույթ դարձած մեր ընթրիքը կայանա, այս տարի էլ միասին ռոմանտիկ ընթրիքով նշենք ու վերհիշենք մեր կյանքի այն գեղեցիկ օրը, երբ Տերը մեզ միացրեց»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին:
Հայկ Շահբազյանը եւ Արեւիկ Ալավերդյանը
Արեւիկը պատմել է, որ հոբելյանական օրն առանց նվերների չի անցնում. «Ամեն տարի էլ փոխանակում ենք նվերներ: Անգամ առանց առիթի ենք նվերներ անում. ամուսինս անակնկալների մեծ վարպետ է: Իսկ երեկվա նվերների մասին նախընտրում եմ լռել:)»:
Արեւիկ Ալավերդյանը եւ Հայկ Շահբազյանը նշել են ամուսնության 4-ամյակը
Ամուսնությունից հետո Փարիզում բնակություն հաստատած երգչուհու համար 4 տարիներն ակնթարթի պես են անցել. «Ժամանակն արագ է թռչում, ինչը փոքր ինչ վախեցնում է: Այնքան բուռն չորս տարիներ են եղել, բայց կարծես ընդամենը չորս օր է անցել մեր հարսանիքից: Դարձել ենք մեկ մարդ, առաջին հերթին անփոխարինելի ընկեր եմ ձեռք բերել, կյանքի ընկեր»:
Հայկ Շահբազյանը եւ Արեւիկ Ալավերդյանը
Արեւիկը խոստովանել է, որ լիարժեք ընտանիք կոչվելու համար իրենց պակասում է առաջնեկի ճիչը: «Համոզված եմ, որ շուտով կդառնանք իսկական ընտանիք: Հավատում եմ, որ շատ շուտով Աստված կպարգեւի այդ երջանկությունը, քանի որ երկուսս էլ շատ ենք ուզում ծնող դառնալ, խոսում ենք այդ մասին, պատրաստ ենք ու սպասում ենք այդ պարգեւին, իսկ սեռը կարեւոր չէ, կարեւորը առողջ բալիկ լինի: Առաջ Աստված, նա կլինի մեր ամենամեծ ձեռքբերումը»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` երցչուհու անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: