×


Արեւիկ Ալավերդյանի որդու առաջին լուսանկարները:)

Երգչուհի Արեւիկ Ալավերդյանի առաջնեկն արդեն 40 օրական է: Նորաթուխ մայրիկը փոքրիկի լուսանկարներն առաջինը հրապարակելու իրավունքը վստահել է BRAVO.am-ին, իսկ զրույցի ընթացքում պատմել վերափոխված առօրյայի մասին:

Արեւիկ Ալավերդյանի որդին` Դավիթը


«40 օրը շատ շուտ անցավ: Ճիշտ է՝ Դավիթն օրեցօր մեծանում է, փոխվում է մեր աչքի առաջ, բայց կարծես երեկ էր, երբ տուն եկանք ծննդատնից: Ամբողջ ժամանակս փոքրիկիս խնամքին եմ տրամադրում, կարող եմ ասել, որ արդեն հմուտ մայրիկ եմ:)»,-ասել է նա եւ հավելել.«Քառասունքը խիստ չենք պահել. մարդաշատ վայրեր չենք տարել, բայց գրեթե ամեն օր մտերիմ մարդիկ մեր տուն են եկել՝ օգնելու եւ տեսնելու նրան: 40-րդ օրն էլ խնջույք կազմակերպեցինք, որպեսզի մեր բոլոր մտերիմներն ու հարազատները ծանոթանան որդուս հետ»:

Երգչուհին նշել է, որ Դավիթը հանգիստ երեխա է.«Ինձ նեղություն չի տալիս, առանց պատճառ չի լացում, սիրում է ուտել եւ քնել: Խաղաղ է, բայց արդեն նկատելի է, որ աշխույժ ու շարժուն է լինելու»:

Արեւիկ Ալավերդյանը` որդու հետ


Արեւիկն ասել է նաեւ, որ որդին հայրիկին է նման.«Շատ ուրախ եմ դրա համար: Հղիությանս ողջ ընթացքում պատկերացրել եմ նրան: Մայրս ասում է` ինչպիսին պատկերացնում էիր, այդպիսին էլ եղավ: Իսկապես հայրիկի փոքր կրկնօրինակն է, հուսամ`մարդ տեսակով էլ նրա նման կլինի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Ալավերդյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW