×


Արեւիկ Ուդումյանի եւ Արամ Վարդեւանյանի որդու մկրտությանը

Արեւիկ Ուդումյանի որդու մկրտության լուսանկարները

Արեւիկ Ուդումյանը մեկ տարի է` վայելում է մայրության բերկրանքը: 2016 թվականի օգոստոսին հաղորդավարուհին ամուսնուն՝ Արամ Վարդեւանյանին, որդի պարգեւեց, երեկ էլ համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցից պարզ է դառնում, որ ծնողներն ամիսներ առաջ մկրտել են իրենց առաջնեկին:

Փոքրիկ Ռուբենը


Փոքրիկ Ռուբենի մկրտության արարողությունը տեղի է ունեցել նույն այն եկեղեցում, որտեղ 2015 թվականին պսակադրվել են Արեւիկն ու Արամը: Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խորանի առջեւ եւ բակում արված լուսանկարները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակելով՝ հաղորդավարուհին նշել է, որ դրանք ամենակարեւոր օրվանից են:

Արեւիկ Ուդումյանը եւ Արամ Վարդեւանյանն՝ իրենց որդու հետ


BRAVO.am
Լուսանկարները՝ Մանչ Վարդանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW