Մոսկվայում այսուհետեւ պաշտոնապես ներկայացված է հայկական “Kivera Naynomis” ապրանքանիշը: Այս մասին BRAVO.am-ին տեղեկացրել է դիզայներ Արեւիկ Սիմոնյանը` տրամադրելով օրեր առաջ բացված խանութ-սրահի շնորհանդեսի, ինչպես նաեւ իր նոր հավաքածուից մի քանի նմուշի լուսանկարները:
Արեւիկ Սիմոնյանը եւ միջոցառման մասնակիցները
“Երբ մոսկվաբնակ մեր ընկերներն առաջարկեցին բուտիկ բացել, գաղափարը հետաքրքրեց, քանի որ հաճախորդներիս զգալի մասը հենց այնտեղից են: Որոշեցինք մինչեւ Նոր տարի կազմակերպել փակ շնորհանդեսը, որին հրավիրել էինք մեր ընկերներին ու մշտական հաճախորդներին”,-պատմել է ապրանքանիշի հիմնադիրը:
Մոսկվայում բացվել է "Kivera Naynomis" խանութ-սրահը
Միայն կանանց համար զգեստներ մոդելավորող Արեւիկը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս Ամանորին ընտրել բաց երանգների հագուստ` սպիտակ, արծաթագույն կամ էլ կաթնագույն.“Նոր հավաքածուն բաժանել ենք երկու մասի` սեւից դեպի մուգ կապույտի երանգներ եւ կաթնագույնից մինչեւ արծաթագույն: Առաջարկում ենք ե՛ւ մեկական օրինակով երեկոյան զգեստներ, ե՛ւ առօրյա հագուստ: Մեզ մոտ հիմնականում մարմինն ընդգծող զգեստներ են, որոնց վրա ձեռքով քարեր են ամրացված: Եթե կան աղջիկներ, որոնք նախընտրում են վառ գույներ, այս սեզոնին կառաջարկեի կանաչ գույնի հագուստ”:
Մոսկվայում բացվել է "Kivera Naynomis" խանութ-սրահը
Դիզայների խոսքով` ռուսաստանյան շուկա մտնելիս իր գործընկերների հետ ուսումնասիրել է առանձնահատկությունները, սակայն ցանկանում է Հայաստանում ստեղծած աշխատելաոճն ու ձեռագիրը պահպանել.“Համոզված եմ` մեր ոճը գնահատողներ կգտնվեն: Խանութի առաջին հաճախորդները զարմանում էին, որ Հայաստանի արտադրանք է, կարծում էին` իտալական կամ ֆրանսիական բրենդ է, ինչը հաճելի գնահատական է մեզ համար”:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Սիմոնյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: