×


Արեւիկ Ալավերդյանը՝ նոր ֆոտոշարքի ու Հայաստան գալու պատճառների մասին

Ամուսնությունից հետո Ֆրանսիայում բնակություն հաստատած Արեւիկ Ալավերդյանը կրկին հայրենիքում է: BRAVO.am-ին երգչուհին Հայաստանում իրականացրած նոր ֆոտոշարքն է տրամադրել՝ խոսելով հայրենիք գալու առիթի ու սպասվելիք նորությունների մասին:

«Հայսատանի հետ կապս շատ ամուր է, այստեղ ծնողներս, քույս ու ընկերներս են բնակվում, նրանց կարոտն է ամեն անգամ ինձ հետ բերում: Այս անգամ անելիքներս շատ են, ինչի համար էլ մինչ ամռան վերջ կմնամ: Ավելի ուշ ամուսինս՝ Հայկն իր ընտանիքով ու Ֆրանսիայում ապրող մեզ շատ մոտ ընկերների հետ կմիանան մեզ: Օգոստոսին նախատեսում ենք մկրտել մեր տղային, պետք է հասցնենք նախապատրաստական աշխատանքներով զբաղվել»,- ասել է նա:

Արեւիկ Ալավերդյանի ընտանիքը


Արեւիկը ստեղծագործական նորություններ էլ է խոստանում. «Երկարատեւ դադարից հետո փորձելու եմ վերադառնալ իմ շատ սիրելի աշխատանքին: Նոր երգ ունեմ, որի հիման վրա Հայաստանում տեսահոլովակ կնկարահանեմ: Այս պահին ավելին ասել չեմ կարող, քանի որ ամեն բան դեռ քննարկումների փուլում է»:

Խոսելով նոր լուսանկարներից՝ նա տեղեկացրել է, որ այս ֆոտոշարքի շրջանակներում եւս համագործակցել է լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանի հետ:
«Ռոբի հետ մշտապես համագործակցելուս պատճառը միայն այն չէ, որ նա իմ մտերիմ ընկերն է. նա եզակի լուսանկարիչներից է, ովքեր կարողանում են ստանալ այն, ինչ ես ուզում եմ, մենք իրար կես խոսքից ենք հասկանում: Նկարահանման ընթացքը շատ կարճ է տեւել, արդյունքը՝ գոհացնող :)»,- եզրափակել է Արեւիկը:

Արեւիկ Ալավերդյանը


Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանակրենրը՝ Ռոբերտ Քոլոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW