Շուրջ 2 շաբաթ մայրության բերկրանքը վայելող Արեւո Գրիգորյանի ընտանիքում օրերս կրկին տոնական մթնոլորտ է տիրել այս անգամ երգչուհու ծննդյան տարեդարձի կապակցությամբ: «Jazzel» խմբի վոկալիստը BRAVO.am-ին հայտնել է, որ իր 28-ամյակը հիշարժան է դարձրել նորածին Վիկտորիան:
Բագրատ Տերտերյանը եւ Արեւո Գրիգորյանը
«Այնքան էի տարվել մեր հրաշքով, նույնիսկ մոռացել էի, որ տարեդարձս մոտեցել է: Ամուսինս կեսգիշերին անակնկալ մատուցեց տոնական տորթի եւ ծաղկեփնջի տեսքով: Փոքրիկս էլ որոշեց չքնել ու մեզ հետ դիմավորել ծննդյանս օրը»,-ասել է երգչուհին եւ հավելել, որ ինքն ու Բագրատն իրար արդեն իսկ նվիրել են ամենամեծ նվերը:):
Բագրատ Տերտերյանը եւ Արեւո Գրիգորյանը
Երգչուհին իրեն զգում է ամենաերջանիկ կինն ու մայրը եւ այդ զգացումը ոչնչի հետ չի փոխարինի.«Աղջկաս անունն ընտրել է հայրիկը, ես էլ չեմ առարկել, քանի որ շատ գեղեցիկ է, միեւնույն ժամանակ` հաղթական: Ուզում ենք, որ մեր հրաշքը միայն հաղթանակներ ունենա իր կյանքում»,-ասել է նա եւ նշել, որ Վիկտորիային խնամելու հարցում իրեն գրեթե հերթ չի հասնում. տատիկներն ամբողջ օրը թոռնուհու կողքին են, շատ ոգեւորված են նրա ծննդով, որովհետեւ երկուսի համար էլ առաջինն է, հոգատար է նաեւ Բագրատը:
Արեւոն այս շրջանում ստեղծագործական դադար կվերցնի.«Ես պատրաստ եմ իմ ողջ ժամանակը տրամադրել Վիկտորիայիս: Կարիերան փոքր-ինչ կսապսի: Վաղ, թե ուշ կզբաղվեմ իմ սիրելի աշխատանքով»:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: