“Արի զբաղվենք սեքսով”. այսպես է կոչվում Գայանե Գրիգորյանի բեմադրած “18+” ձեւաչափի ինտերակտիվ ներկայացումը, որի` երեւանյան ակումբներից մեկում տեղի ունեցած պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:
"Արի զբաղվենք սեքսով" ներկայացման պրեմիերային
Ռուս դրամատուրգ Վալենտին Կրասնագորովի համանուն պիեսը Հայաստանում առաջին անգամ է բեմադրվել, ներկայացման դերասանական կազմում են Լեւոն Հարությունյանը, Անի Նիկոյանը, Տաթեւ Ղազարյանը, Սերգեյ Արեւշատյանը եւ Մարիամ Ադամյանը:
“Թեման շատ արդիական է. մենք`հայերս, ամաչում ենք դրա մասին խոսել, բայց հենց սեքսի պակասի պատճառով այսօր քանդվում են բազմաթիվ ընտանիքներ”,-մեզ հետ զրույցում նշել է Լեւոն Հարությունյանը, ով մարմնավորում է իմպոտենցիա, սեռական անբավարարվածություն եւ այլ խնդիրներ բուժող պրոֆեսորի: Նա սեքսի մասին աշխատությունների հեղինակ է, մեկն, ով դեմ չէ իր հմտությունները փոխանցել անփորձ աղջիկներին:):
Լեւոն Հարությունյանը եւ Տաթեւ Ղազարյանը` "Արի զբաղվենք սեքսով" ներկայացման պրեմիերային
Դերասանի խոսքով` պետք չէ շփոթել սեքսը սիրով զբաղվելու հետ.“Երբեմն սեքսը վերածվում է մեխանիկական աշխատանքի… Կարծում եմ` սեքսը մարդու սիրո հանգուցալուծումն է, որը պետք է անել շատ գեղեցիկ”:
"Արի զբաղվենք սեքսով" ներկայացման պրեմիերային
Հերոսները ներկայացման ընթացքում փորձում են փոխել իրենց կյանքը, կոտրել կարծրատիպերը` սկսելով սեքսից: Դերասանուհի Անի Նիկոյանը կարծում է, որ բեմադրությունը դիտելուց հետո հանդիսատեսը ճիշտ եզրահանգումներ կանի եւ սիրով զբաղվելու հարցում այլեւս կհետեւի սրտի ձայնին.“Այս թեման է, որը բոլորին հետաքրքրում է, բայց, ցավոք, խուսափում են քննարկել` վերածելով մենախոսության”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: