Արման Հովհաննիսյանը շուտով երգ կներկայացնի երեխաների մասին` այն նվիրելով աշխարհի բոլոր մանուկներին: ““Իմ բալիկն է եկել լույս աշխարհ, Աստված քեզնից եմ շնորհակալ…”. երբ լսեցի այս տողերը, որոշեցի` պետք է երգեմ եւ տեսահոլովակ նկարահանեմ”,-BRAVO.am-ին պատմել է երգիչը:
Արման Հովհաննիսյանը` դստեր` Էլենի հետ
“Անուշ բալես”-ը 6/8 ձեւաչափի ստեղծագործություն է, հեղինակը Սերգեյ Կարինյանն է, իսկ տեսահոկովակի ռեժիսորը` Լուսինե Մարիտիրոսյանը, որի հետ Արմանն առաջին անգամ է աշխատում.“Միշտ հավանել եմ Լուսինեի ոճը, դրա համար էլ ցանկացա, որ համագործակցենք”:
Սյուժեի հիմքում ռեժիսորի` հայրիկի հետ կապված հիշողություններն են.“Տեսահոլովակում ամեն ինչ կատարվում է հոր աչքերով` սկած երեխայի ծննդից մինչեւ ամուսնություն”,-ասել է նա:
Արման Հովհաննիսյանը
Ի դեպ, տեսահոլովանում կտեսնեք նաեւ Արման Հովհաննիսյանի երկու աղջիկներին.“Թեեւ իրենց հայրիկն ընդդիմանում էր, բայց Էլենի եւ Գայանեի ներկայությունը կնպաստի, որ ավելի անկեղծ զգացմունքներ արտահայտի, չէ՞ որ կադրում իր հետ են հարազատ դուստրերը”,-նշել է Լուսինե Մարտիրոսյանը:
Նշենք, որ փոքրիկ Գայանեն ծնվել է 2012-ի սեպտեմբերին: Սա նրա առաջին լուսանկարն է, որ ցուցադրվում է հանրությանը:):
Արման Հովհաննիսյանը` դուստրերի` Էլենի եւ Գայանեի հետ
Երգիչն էլ հավելել է, որ մոտ տասն օրվա ընթացքում միանգամից երեք տեսահոլովակ կներկայացնի: Առաջիկայում Հրանտ Երիցկինյանն էկրանավորելու է նրա “Time” երգը, մյուսն էլ իրենից կներկայացնի մեկ տարվա համերգային շրջագայության ամփոփում:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: