×


Արման Մարգարյանը մեկնաբանել է նախկին կնոջ հետ միանալու լուրը

2008 թվականին ամուսնալուծված Արման Մարգարյանն ու Ինգրիտ (նախկինում` Աննա) Կոկչյանը, ինչպես հայտնի է, որդի ունեն: Անրին ապրում է մայրիկի հետ, բայց, իհարկե, նրա խնամքի եւ դաստիարակության հարցում իր մասնակցությունն ունի նաեւ հայրը:

Արման Մարգարյանը` որդու հետ


BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում հաղորդավարը նշել էր, որ Հայաստան տեղափոխվելուց հետո նախընտրում է իր ժամանակի մեծ մասն անցկացնել տղայի հետ, իսկ երեկ նրանց էր միացել նաեւ Ինգրիտը:

Անրիի եւ ծնողների նոր լուսանկարը շատերին հիմք է տվել կարծելու, թե նախկին ամուսինները կրկին միասին են, սակայն Արմանը մեզ տեղեկացրել է, որ ենթադրություններն իրականությանը չեն համապատասխանում.“Այսպիսի հանդիպումներ հաճախ չեն լինում. այս անգամ առիթը որդուս 2-րդ դասարանի ավարտական հանդեսն էր: Երեխային հաճելի է միաժամանակ լինել հայրիկի եւ մայրիկի ընկերակցությամբ”:

Արման Մարգարյանը եւ Ինգրիտ Կոկչյանն` իրենց որդու հետ


“Առավոտ լուսո”-ի հաղորդավարի խոսքով` Անրին շրջապատում առանձնանում է իր ինքնատիպ արտաքինով.“Նա բավական ինքնուրույն երեխա է: Միասին հաճախ ենք գնում հագուստ գնելու, մի անգամ առաջարկեցի ինձ դուր եկած վերնաշապիկը, չհավանեց եւ ընտեց մեկ ուրիշը: Եթե մի օր որոշի հայրիկի պես էքսպերիմենտներ անել, հաստատ չեմ արգելի, պարզապես կբացատրեմ, որ այդ ամենը նրան ուրիշ մարդ չեն դարձնում”:

BRAVO.am
Լուսանկարները` Արման Մարգարյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW