×


Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում

Ֆլորենցիայի բիենալեում առաջին մրցանակ նվաճելուց ուղիղ մեկ տարի անց Արման Նուռը վերադարձել է Իտալիա՝ այս անգամ նվաճելով Հարավային Իտալիայի պահանջկոտ արվեստասերի վստահությունն ու սերը:

Իտալիայի Բազիլիկատա նահանգի Պալացցո սան Ջերվազիո քաղաքում տեղի է ունեցել Արման Նուռի «Արատտա» հավաքածուին նվիրված դասախոսություն, որը վարել է արվեստաբան Ելիզավետա Շիրինյանը՝ մանրամասն ներկայացնելով հայկական զարդարվեստի մեջ մեծ դեր ու նշանակություն ունեցող Նուռի հեղինակած այս զարդանմուշների կապը հայոց պատմության եւ պատմական դարաշրջանների հետ։


Նուռը պարգեւատրվել է Պալացցո Սան Ջերվազիո քաղաքի քաղաքապետի կողմից` «Արատտա» հավաքածուն իրենց քաղաքում առաջին անգամ ցուցադրելու համար, որով էլ դրվեց Իտալիայում հայկական մշակութային պլատֆորմի առաջին հիմնաքարը։

Այս ամենին նախորդել է մամուլի ասուլիս Պոտենցա քաղաքում, որին ներկա են եղել նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ` Բազիլիկատա տարածաշրջանի գործող նախագահ Ֆլավիա Ֆլանկոնին եւ խորհդատու Աուրելիո Պաչեն։ Ի խորհուրդ հայ-իտալական մշակութային այս համագործակցության` տարածաշրջանի նախագահը Նուռին հռչակեց Բազիլիկատայի մշակութային դեսպան Հայաստանում։


Այնուհետեւ տեղի է ունեցել Արման Նուռի ամենախոշոր անհատական ցուցահանդեսի բացումը Վենոզայի Պորտա Չելի միջազգային ցուցասրահում, որին ներկա էին քաղաքի խորհրդի նախագահ Րիտա Աննա Լիոյը եւ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարմելա Սինիսին։ Ցուցադրության խորագիրն էր՝ «Դիագրամ», ներկայացվել են գեղանկար, գրաֆիկա, քանդակ եւ ոսկերչական զարդեր։

BRAVO.am
Լուսանկարները՝ Արման Նուռի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW