Հումորիստ-դերասան, մի շարք հեռուստանախագծերի հեղինակ-վարող եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը, ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ նախընտրել է ամառային հանգիստը վայելել Եվրոպայում: Նա 2013-ին կնոջ` Քրիստինա Սմսարյանի հետ շրջագայեց Ֆրանսիայի, Իսպանիայի եւ Իտալիայի քաղաքներում` ուղեւորությունն անվանելով “Մեղրամիս` 11 տարի անց”, իսկ օրերս իրականացրած ճամփորդությանը մասնակցել են նաեւ զույգի երեխաները:):
Արմեն Պետրոսյանը` կնոջ եւ երկվորյակների հետ
“Նրանք մեծացել են, եւ արդեն հնարավոր է միասին հանգստանալ:): Գերագույն հաճույք եմ ստացել”,-BRAVO.am-ի հետ զրույցում տպավորություններն է ներկայացրել Մենչը` տեղեկացնելով, որ հերթական անգամ այցելել են Իսպանիա:
Հումորիստն անգամ հանգստավայրում չի կարողացել խուսափել մասնագիտական հմտությունները ցուցադրելուց.“Զավեշտալի է, բայց հյուրանոցի դահլիճում կազմակերպվող յուրաքանչյուր շոու-ծրագրի ժամանակ ներկաներից, որպես մասնակից, ինձ էին կանչում, ես էլ չէի մերժում: Կնշեմ թութակների եւ աճպարարական շոուները”:
Արմեն Պետրոսյանը` կնոջ հետ
Ամուսիններն իրենց ավագ դստեր` Էլինայի եւ երկվորյակների` Աշոտի ու Մարիայի հետ հետաքրքրությամբ ուսումնասիրել են նաեւ պատմամշակութային կոթողները, իսկ հանգստավայրից, ավանդույթի համաձայն, վերադարձել են ընկերների եւ հարազատների համար ինքնատիպ հուշանվերներով:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Պետրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: