×


Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շահվերդյանը

Արմեն Շահվերդյանի անակնկալը կնոջ 26-ամյակին

Միլենա Ոսկանյանը դարձել է 26 տարեկան: Պարուհին ընտանիքի հետ տոնական օրն անցկացրել է Վրաստանի մայրաքաղաքում՝ այցի լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:

«Ծնունդս, ինչպես նաեւ Սուրբ Զատիկը մեր ծնողների հետ Թբիլիսիում նշեցինք: Շատ լավ ժամանակ անցկացրինք»,-պատմել է նա եւ հավելել, որ իրեն անսահման ուրախացրել է ամուսնու անակնկալը.«Արմենը մեզ համար Թաիլանդի ուղեգիր է գնել, որպեսզի ամռանը միասին մեկնենք»:

Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շահվերդյանը


Հոբելյարի խոսքով` դժվար է եղել աշխատանքից բացակայելը, սակայն կարողացել է համաձայնության գալ.«Իմ շատ սիրելի տնօրենին` Արայիկ Գաբաջյանին, խնդրեցի մի քանի օրով բացակայել, որ ավելի թարմ տեսքով վերադառնամ աշխատանքի, քանի որ երկար ժամանակ է՝ դադար չէի ունեցել»:

Միլենան նշել է, որ իր երազանքը միշտ նույնն է.«Տորթի մոմերը փչելիս մի բանի մասին եմ մտածում, որպեսզի հարազատներս առողջ եւ կողքիս լինեն, իսկ մնացածը նպատակներ են, որոնք ժամանակի ընթացքում կարողանում ես իրականացնել»:

Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շահվերդյանը


Պարուհուց հետաքրքրվել ենք նաեւ, արդյոք չի պատրաստվում մայրանալ.«Դեռ ուզում ենք վայելել կյանքը, այլ ծրագրեր ունենք. այժմ մեր կարիերայի բուռն փուլում ենք»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Միլենա Ոսկանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին