×


Արմենչիկը` որդու հետ հարաբերությունների եւ Երեւանում կայանալիք համերգի մասին

Ամերիկաբնակ երգիչ Արմենչիկը երկրպագուների հետ հաճախ է կիսվում իր ստեղծագործական եւ ընտանեկան նորություններով: Նախորդ տարվա դեկտեմբերին նա BRAVO.am-ին պատմեց, որ որդու եւ հոր համար ծննդյան շքեղ տարեդարձ է կազմակերպել, մեկ այլ հարցազրույցում էլ նշեց, որ 2013-ին, ամենայն հավանականությամբ, համերգով կգա Հայաստան:

Արմենչիկը որդու` Մայքլի հետ


“Երեւանյան համերգիս կազմակերպման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ստեղծագործական մեծ խումբ է աշխատում… Մնում է հստակեցնել օրն ու ժամը”,- մեզ հետ զրույցում այսօր ասել է Արմենչիկը:

Արմենչիկը կնոջ` Լուսինեի եւ որդու` Մայքլի հետ փոքրիկի մեկամյակին


Նա տեղեկացրել է, որ 5 համերգով մեկնել էր Ֆրանսիա, որտեղից վերջերս է վերադարձել. “Ջերմ ընդունելությունից շատ գոհ եմ: Այժմ պատրաստվում եմ ապրիլի 7-ին Մոսկվայում կայանալիք համերգին, որը նվիրված է կանանց տոնին”:

Արմենչիկը կնոջ հետ


Երգիչը շուտով նոր տեսահոլովակ էլ կներկայացնի.““Եղեք բարի” վերնագրով երգ եմ ձայնագրել, որի տեսահոլովակն այժմ մոնտաժման փուլում է”:

Խոսելով ընտանիքի մասին` Արմենչիկը նշել է, որ փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել որդու հետ: Նա ասել է, որ հայր-որդի հարաբերությունները հիանալի են, շատ է սիրում փոքրիկի հետ երթեւեկել:

Արմենչիկի որդին` Մայքլը


“Տղաս արագ է մեծանում, բավական կենսուրախ է: Շփվում է ծանոթ-անծանոթ մարդկանց հետ ու իրեն սիրել տալիս: Կարծում եմ` ապագայում միայն հպարտանալու առիթներ կունենամ”,-հավելել է նա:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմենչիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW