×


Արմենչիկը պատասխանել է իրեն քննադատողներին

Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, երգարվեստում ունեցած ներդրման համար Արմենչիկին նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչը խոսել է այդ մասին` հայտնելով նաեւ, թե ինչպես է վերաբերվում դրա շուրջ բարձրացած մեծ աղմուկին:

Արմենչիկը


Միացյալ Նահանգներում գտնվելու պատճառով նա ներկա չի եղել պարգեւատրման արարողությանը. «Հեռախոսազանգով եմ լուրն իմացել: Երեւանից զանգահարեցին եւ ասացին, որ նման կոչման եմ արժանացել: Ոգեւորությունս մեծ էր: Ուրախալի է, որ պետական բարձր պարգեւի եմ արժանացել: Շատ եմ կարեւորում մրցանակներն ու պարգեւները: Վստահ եմ, որ այս մեկը եւս կարեւոր տեղ կզբաղեցնի իմ կյանքում»,-նշել է երգիչը:

Արմենչիկի խոսքով՝ կոչումներն ու պարգեւները որքան էլ հաճելի, միեւնույն ժամանակ պարտավորեցնող են.«Պետք է ավելի եռանդով աշխատել ու լավ գործեր ներկայացնել»:

Հարութ Փամբուկչյանը եւ Արմենչիկը


Մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալու շուրջ ծավալված խոսակցություններին եւ բացասական արձագանքներին, Արմենչիկը պատասխանել է.“Ամեն մարդ իր կարծիքն ունի, յուրովի է նայում այս ամենին, հայ ենք: Սիրում եմ բոլորին, ուզում եմ միմյանց նայենք բարի աչքով: Եղեք բարի: Շնորհակալ եմ ժողովրդին, Մշակույթի նախարարությանն ու երկրի նախագահին”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմենչիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW