×


Արմուշ.«Նա ինձ երկու հոգի է նվիրել, կարող էր էլ ոչինչ չնվիրել»

Արման Խաչատրյանը, նույն ինքը` դերասան, հումորիստ Արմուշը, դարձել է 39 տարեկան: Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ընկերների մատուցած անակնկալների մասին` նշելով, որ առաջինն, իհարկե, իրեն շնորհավորել է սիրելի կինը.«Նկարահանումներից հետո կեսգիշերին մտա տուն, որտեղ ինձ տոնական տորթով դիմավորեցին Արամ MP3-ն եւ իր կիը: Հաճելի անակնկալները շարունակվել են ողջ օրվա ընթացքում»:

Արամ MP3-ն եւ Արմուշը


Արմուշն այն մարդկանցից չէ, ովքեր տխրում են տարեդարձին, ավելին` վստահ է, որ հենց այդ օրը պետք է անսահման ուրախ լինել.«Ծնունդներս միշտ տպավորիչ են անցել` շատ անգամներ համընկել են շրջագայությունների հետ, իսկ Երեւանում գտնվելիս էլ տոնել եմ հարազատներիս ու մտերիմ մարդկանց շրջապատում: Տորթի մոմերը փչելիս միշտ երազանք եմ մտապահում, չէ՞ որ հոգու խորքում մենք էլ երեխա ենք»:

Արմուշը` որդու հետ


Խոսելով նվերներից` հումորիստը նշել է, որ չի կենտրոնանում դրանց վրա` գնահատելով ուշադրությունն ու վերաբերմունքը: Այս անգամ ամենասպասվածը կնոջ նվերն է եղել, որի մասին Արմուշը նախընտրել է չբարձրաձայնել.«Նա ինձ երկու հոգու է նվիրել, կարող էր էլ ոչինչ չնվիրել»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմուշի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին