×


Արտակ Վարդանյանը 25-ամյակի տորթի մոմերը փչելիս կարեւոր երազանք է մտապահել :)

Հեռուստահաղորդավար, լրագրող Արտակ Վարդանյանը սեպտեմբերի 22-ին իր 25-ամյակի առթիվ Երեւանի ռեստորաններից մեկում խնջույք էր կազմակերպել եւ հրավիրել մտերիմ ընկերներին, գործընկերներին ու հարազատներին: Հյուրերի թվում էին “ԱրմՆյուզ” հեռուստաընկերության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը, հաղորդավարներ Գոհար Մանուկյանը, Կարինե Դանելյանը, Սոնա Թորոսյանը, Տիգրան Դանիելյանը, Հակոբ Հակոբյանը, Դիանա Մալենկոն, երգչուհի Սյուզին եւ այլք:

Արտակ Վարդանյանը նշել է ծննդյան տարեդարձը


Հոբելյարը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ տարեդարձն աննկարագրելի ուրախ մթնոլորտում է նշել.“Քանի որ նախորդ տարիներին ծննդյանս օրը հիմնականում արտերկրում եմ եղել, այս անգամ որոշեցի խնջույք անել եւ այդպես շնորհակալությունս հայտնել իմ շրջապատի մարդկանց: Երեկ այնքան ուրախ էի, ալկոհոլը չարաշահել էի դեռ նախորդ գիշերվանից. ես խմում եմ միայն շատ ուրախ կամ շատ տխուր պահերին”:

Արտակ Վարդանյանը, Սոնա Թորոսյանը եւ Տիգրան Դանիելյանը


“Արմնյուզ”-ի “Երեւանն է խոսում” թոք-շոուի հաղորդավարը շատ է հավանել ստացած նվերները.“Հիմնականում նվիրել են այն իրերը, որոնք օգտագործում եմ` թիթեռնիկ-փողկապներ, վերնաշապիկների աքսեսուարներ… Այնքան եմ խմել, որ հիմա բոլորը չեմ հիշում: Աննկարագրելի շատ խմել ու անդադար պարել ենք, եւ առավոտյան հասկացա, որ քաղցած եմ:)”:

Արտակ Վարդանյանը դարձել է 25 տարեկան


Ծննդյան տորթի մոմերը փչելիս Արտակը չի մոռացել երազանքներ մտապահել. “Երկար մտածում էի` ինչ եմ արել անցած 25 տարվա ընթացքում եւ ինչ պիտի անեմ հետագայում: Հասկացա, որ մասնակցել եմ լրագրության լավագույն դասընթացներին, ունեցել եմ 5-ից ավելի հեղինակային ծրագիր, Աստված ինձ լավ ընտանիք ու առողջություն է տվել: Շատ եմ ցանկանում, որ մինչեւ հաջորդ տարի իմ հաղորդումը` “Երեւանն է խոսում”-ը, կայանա: Առաջիկայում կցանկանամ պահպանել ունեցածս եւ ավելիին հասնել”:

BRAVO.am-ը եւս շնորհավորում է Արտակ Վարդանյանին` մաղթելով երջանկություն եւ մասնագիտական նորանոր վերելքներ:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW