×


Արտաշ Ասատրյանի ընտանիքում փոքրիկ ջութակահարներ են մեծանում :)

Արամ Ասատրյանի որդու` երգիչ Արտաշ Ասատրյանի ընտանիքի համար 2012 թվականը եղել է ձեռքբերումների ու հաջողությունների տարի.“Լոս Անջելեսում ծնվել է երրորդ բալիկս` Մարին, որը շուտով կդառնա 1 տարեկան. մեր ընտանիքի ուրախությունն ու երջանկությունն է”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա` հավելով, որ երեխայի անունն ընտրել է ավագ դուստրը` Սյուզին` ընկերուհու պատվին:):

Արտաշ Ասատրյանը դուստրերի` Սյուզիի եւ Մարիի հետ


“Մարին էլ եղբոր` Գրիշոյի նման փայլուն լսողություն ունի: Տեսնենք` հետագայում կգնա երգի ճանապարհով…”,-նշել է Արտաշ Ասատրյանը: Երգչի խոսքով` երաժշտական գեները փոխանցվել են իր բոլոր զավակներին.“Սյուզին եւ Գրիշոն դպրոցին զուգահեռ հաճախում են ջութակի եւ պարի դասընթացների: Ի տարբերություն եղբոր` Սյուզին ամաչում է երգել”:

Արտաշ Ասատրյանի դուստրը` Մարին


Ի դեպ, Գրիշոն նախորդ տարի Փարիզում կայացած փոքրիկ ջութակահարների միջազգային մրցույթում գրավել է 2-րդ տեղը. “Ամռանն էլ որդիս իր ուժերը կփորձի Հռոմում կայանալիք մրցույթի շրջանակում: Նաեւ երկու նոր երգ ունի, որոնք կոչվում են “Էջմիածին” եւ “Հազար երգիչների պես”":

Արտաշ Ասատրյանի զավակները


Անդրադառնալով իր ստեղծագործական գործունեությանը` Արտաշ Ասատրյանը նշել է հետեւյալը.“2012-ին թողարկել եմ 4 տեսահոլովակ` նկարահանված  “Ալիսա”, “Իմ սեր”, “Ինձ համար առանց քեզ կյանք չկա” եւ “Արամ Հապետիչ” երգերի հիման վրա: Համերգներով եմ հանդես եկել Ռուսաստանում եւ Եվրոպայում: Հիմա աշխատում եմ 11-րդ ձայնասկավառակիս վրա”:

Արտաշ Ասատրյանի զավակները


Երգիչը նպատակ ունի 2014 թվականին մեծ մենահամերգ կազմակերպել, որի ժամանակ շատ կցանկանար, որ ելույթ ունենա եղբայրը` Տիգրան Ասատրյանը.“Երազանքս է, որ Երեւանում միասին նույն բեմում երգենք: Մեր մտահղացումներից մեկն արդեն իսկ իրականացրել ենք. հայրիկիս 60-ամյակի առթիվ մարտի 3-ին Էջմիածնում իր հուշարձանի հարեւանությամբ բացեցինք թանգարան, որտեղ պահվում են Արամ Ասատրյանի ձայնասկավառակները, լուսանկարներ, “Արդյոք ինձ չե՞ք մոռացել” կոչվող գիրքը եւ անձնական այլ իրեր: Մտադիր ենք նաեւ երգարան հրատարակել”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արտաշ Ասատրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW